10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբխազիայում ընդդիմությունը գրավել է նախագահի ադմինիստրացիան. պահանջում են հրաժարական/վիդեո/

Աբխազիայում երկրի ընդդիմադիր ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել նախագահի ադմինիստրացիայի և պետական հեռուստաընկերության շենքերը: Հաղորդվում էր, որ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը համաձայնել է կառավարության, գլխավոր դատախազի և երկու շրջանների ղեկավարների հրաժարականին: Սակայն, Աբխազիայի Ազգային անվտանգության ղեկավարը հայտնել է, որ ընդդիմությունը պահանջում է ավելին. նախագահի հրաժարականը:

՛՛Չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ՛՛ /վիդեո/

՛՛Ես աշխատում եմ այս պաշտոնում և ապագա որևէ զարգացում չեմ բացառում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկայում նա այս պաշտոնից ևս ազատվի:  ՛՛Ամեն ինչ կարող է լինել, մարդը միշտ նախարար չի լինում, չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ, չի բացառվում, որ ընդհանրապես այլ աշխատանքով […]

Ռուսաստանը Սիրիային միլիոնավոր եվրոներ կնվիրի

Այս տարի Ռուսաստանը Սիրիային կհատկացնի 240 մլն եվրո սոցիալական խնդիրները լուծելու համար: Коммерсант-ը հայտնում է, որ նշված գումարից 46 մլն-ն անհատույց է: Բանն այն է, որ ամիսներ առաջ Սիրիայի կառավարությունը գումարը անհատույց տրամադրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանին, որն էլ բավարարվել է: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թ.-ի գարնանից:

՛՛Իրոք որ երկաթյա տրամաբանություն…՛՛

Մարդիկ կան, որոնք խնդիրներ ունեն լուծելու կամ ուղղակի ուզում են երևալ հասարակությունում, անկախ նրանից ճամաչում են թե չէ, մասնակցում են պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող անձանց հարազատների, խնամի-մտերիմ-բարեկամների հոգեհանգստի, թաղման արարողություններին և այլ միջոցառումներին: Նպատակը մեկն է, հանդիպել, հարցեր քնարկել, հարցեր լուծել, մի քիչ ցուցադրական կանգնել որևէ բարձր պաշտոնյայի մոտ և ղեկավար անձանց աչքին երևալ, ծիկրակել, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. ”Հարգելի´ Պյոտր Ալեքսեի, Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ […]

Կոտայքի մարզպետը դեռ ՛՛կադրային ջարդ՛՛ չի արել. միայն մեկ փոփոխություն

՛՛Պատրաստ եմ պատասխանատվության զգացումով ու մեծ նվիրում աշխատել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում, ու լուրջ անելիքներ կան՝ սկսած գյուղատնտեսական աշխատանքներից ավարտած այն բոլոր հիմնախնդիրներով, որ այսօր գտնվում են մարզի համայնքներում:  Հարցին` վատ ժառանգություն է ստացել նոպխարդ մարզպետից, նա պատասխանեց ՛՛Ոչ, ես այդ հարցը կոռեկտ չեմ […]

Դոնեցկում սպանվել է 40 մարդ. պաշտոնական/վիդեո/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինների և զինյալների միջև բախումների ընթացքում զոհվել է 40 մարդ, այդ թվում 2 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն: Նա չի մանրամասնել, թե որ կողմից են արձանագրվել զոհերը: ”Հիվանդանոցում են գտնվում 31 տուժածներ, որոնցից 4-ը խաղաղ բնակչներ են”,-հայտնել է Լուկյանչենկոն: Հիշեցնենք, որ ուկրաինացի ուժայինները հարձակում են գործել Դոնեցկի օդանավակայանի […]

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել

՛՛Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ են հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբանչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե ճիշտ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են: Վահե Հակոբյանը […]

՛՛Էս ի՞նչ ձև ա՛՛

”Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել: Ես գիտեմ ում ինչ հարց եմ տալիս, թուղթը ձեռքներին գալիս կմկմում գնում են՛՛,-Ազգային ժողովում 2013 բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ Երևանի փողքաղաքապետ Կամո Արեյանի՝ խոսափողի մոտից հեռանալուց հետո ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ պատգամավորը հարց էր […]

Հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի. Շարմազանովը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու հետ միջադեպից

 ՛՛Մեկ անգամ չէ, որ ասել եմ` հանցագործությունը, օրենքի խախտումը, զանցանքը կուսակցական պատկանելիություն չունի: Եվ ես չեմ ողջունում երբեք մեր գործընկերների այն գնահատականները, որ հանցագործություն կատարողին բաժանում են ընդդիմադիր կամ իշխանամետի, ՛՛Բարգավաճի՛՛ կամ ՛՛Հանրապետականի՛՛: Ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված