10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի ”մեսիջները”

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ ներքաղաքական դաշտում արձանագրված իրադարձություններին, մասնավորապես նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրի խորհրդարանական քննարկմանը և  ՀՀԿ 15-րդ համագումարին:  “ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ է, ժողովրդավարական ծրագրերով, մեր ղեկավարը առաջնորդվում է քաղաքական հանդուրժողականության և համագործակցության սկզբունքով: Որպես պահպանողական կուսակցություն մեզ համար դա  շատ […]

Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել բեռնատար. սպանվել է 35 մարդ/վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել վիրավոր զինյալներին տեղափոխող ”Կամազը”: Զոհվել են բեռնատարում գտնվող բոլոր 35 զինյալները: Դոնեցկի ինքնապաշտպանության շտաբից հայտնել են, որ վիրավոր զինյալներին օդանավակայանից տեղափոխելիս են եղել հիվանդանոց, երբ կատարվել է հարձակումը: Հաղորդվում է, որ նախ դիպուկահարի միջոցով սպանվել է բեռնատարի վարորդը, որից հետո կրակահերթ է բացվել բեռնատարում գտնվողների ուղղությամբ: Նշենք, որ զոհեր […]

Կոտայքի մարզպետը զայրացել է

Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքի անցնելուն զուգահեռ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Արամ Հարությունյանը նշել է, թե ամեն ինչ կշտկվի:

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ այց է կատարել Աֆղանստան: Այդ այցն ավելի է սրել հարաբերությունները ԱՄՆ ղեկավարության և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի միջև: Վերջինս չի ցանկացել հանդիպել Օբամայի հետ: Նշվում է, որ Օբաման այցելել է Բահրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ նախատեսում էր հանդիպել Աֆղանստանի նախագահին: Իր հերթին, Կարզայը Օբամայի հրավերն ընդունել է որպես վիրավորանք: Նա […]

Հալեպում ևս մեկ հայ է զոհվել

Հալեպ քաղաքի ”Համիտիե” շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։ Այս մասին հայտնում է Հալեպի ”Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ նրա  հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 11։00-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Ուրիխանյանը դժգոհ է օրապահիկից

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանից հետաքրքրվեց` ինչու են պատգամավորների մի շարք գործուղումներ չեղյալ հայտարարվում: ՛՛Եղել են դեպքեր, երբ ՌԴ մեկ էկոնոմ դասի տոմսի երկու ուղղությամբ եւ երկու օրվա, ընդամենը 74 դոլարի համարժեք օրապահիկի մասով տնտեսումներ են իրականացվել եւ մենք միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի […]

Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի “Արթիկ”  քրեակատարողական հիմնարկից:  2008 թվականի Մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի: Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 […]

Սերժ Սարգսյանը կգնա

Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցության հրավեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է: ՛՛Ամսի 29-ին հանրապետության Նախագահը հրավիրված է, այո՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի` արդյոք նախագահը հրավեր ստացել է, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նշենք, այսօր մամուլը գրել էր, որ դեռևս հայտնի չէ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է, թե ոչ: Հիշեցնենք, մայիսի […]

Ուկրաինական ”բեսպրեդել”. Դոնեցկում կան զոհեր, երեխա վիրավորվել է/վիդեո,ֆոտո/

Երեկ Դոնեցկի կայարանում ուկրաինացի ուժայինների և անջատողականների միջև բախումների ընթացքում զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավոր են: Առողջապահության Դոնեցկի շրջանային բաժանմունքից հայտնում են, որ սպանվածը տղամարդ է, իսկ վիրավորներից մեկը` երեխա: Հայտնի է, որ անհայտ անձինք մոտեցել են կայարանին և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Интерфакс-ը հայտնում է, որ այս գիշեր շարունակվել են բախումները Դոնեցկի կայարանում […]

Եթե ճոխություն թույլ չտային, կհարգվեին էլի. Մինասյանը՝ Ս. Սարգսյանի ելույթից

”Բայց չէ որ ամեն անգամ այս նախադասությունը կրկնում ենք, որ ամեն հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել տվյալ ընտրությունների հաջորդ օրը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՅԴ-ը պատրաստվում է հաջորդ համապետական ընտրություններին, ինչպես ՀՀԿ համագումարում ասաց նախագահ Սերժ Սերգսյանը։ Նշենք, որ նախագահի խոսքով՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունը արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված