19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուրիխանյանը դժգոհ է օրապահիկից

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանից հետաքրքրվեց` ինչու են պատգամավորների մի շարք գործուղումներ չեղյալ հայտարարվում: ՛՛Եղել են դեպքեր, երբ ՌԴ մեկ էկոնոմ դասի տոմսի երկու ուղղությամբ եւ երկու օրվա, ընդամենը 74 դոլարի համարժեք օրապահիկի մասով տնտեսումներ են իրականացվել եւ մենք միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նիստին Հայաստանից ներկայացուցիչ չենք ունեցել”,- նկատեց պատգամավորը:

Մինասյանը պատասխանեց, որ պատգամավորների գործուղումների համար բյուջեով հատկացվել է 350 միլիոն դրամ, որն ամբողջությամբ բավարարում է գործուղման մեկնած պատգամավորների ծախսերը հոգալուն:

՛՛Երբ բյուջե ենք գրում, հաշվի ենք առնում գործուղումների ամսաթիվը, բայց լինում են դեպքեր, երբ պատգամավորը խնդրում է, որ նախատեսված թռիչքից երկու օր շուտ մեկնի, ու այդ օրերի համար մենք գումար չենք տրամադրում:

Քանի որ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, դրա համար կան նաեւ բարդություններ, նաեւ ֆինանսական մասով, նաեւ օրապահիկների եւ ավիատոմսեր գնելու կապակցությամբ 

ԱԺ-ը պատգամավորների օրապահիկը տրամադրում է միայն գործուղումների օրերի համար՛՛,-ասաց Մինասյնաը: 

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ իր ասածը վերաբերվում է հենց կոնկրետ օրերին եւ պլանային միջոցառումներին ու հստակեցրեց հարցը`ո՞վ եւ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում`ո՞ր գործուղումն է կարեւոր, որը`ոչ. ՛՛Անցած տարի ի՞նչ պատճառով են տնտեսվել այդ կարեւորագույն ուղղությամբ գումարները՛՛: Էրիկ Մինասյանը խնդրեց կոնկրետ դեպքը նշել ու ինքը կփորձի պարզաբանումներ տալ: ՛՛Չեմ մասնավորեցնում, բազմաթիվ դեպքերի մասին եմ ասում՛՛,- պատասխանեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ