30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: ”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ […]

՛՛Թիկնապահները պահում են, որ ինձ չխեղդեք՛՛

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրական է վերաբերում ՛՛վարչապետերի ակումբ՛՛ ստեղծելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը: ՛՛Դա, կարծում եմ, շատ ճիշտ կլինի, նրանք, ովքեր երկրի կյանքում մեծ դերակատարում են ունեցել, պիտի հիմա էլ կարծիքների փոխանակում ապահովեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Իհարկե, Եվրոպայում ընդունված է նման մոտեցում, երբ մարդը փորձ է ձեռք բերում պետական կառավարման, […]

Ստեղծել վարչապետերի ակումբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարեց իր մի մտադրության մասին՝ մի կառույցում համախմբել նախկին վարչապետներին: ՛՛Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետեր, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել ՛՛Վարչապետերի ակումբ՛՛, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետերը, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված […]

Բոլորս աշխատում ենք թիմի մեջ, որի մի անդամն էլ Տիգրան Սարգսյանն է /վիդեո/

՛՛Իմպերատիվ բան եք հարցնում, վարչապետը ժամանակ չի տվել, պարզապես իր ծրագիրն է ներկայացրել գործարարների առջև՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ գործարարները պետք է ստվերից դուրս գան: Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանն ըստ էության աշխատում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարության հետ, […]

Հայաստանում ինձ լավ ճանաչում են. Գագիկ Խաչատրյանը հերքում է ու հպարտանում /վիդեո/

 ՛՛Ինչից հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հերքեց այն լուրերը, թե իրենն են ՛՛Յուքոմ՛՛, ՛՛Միտսուբիշի՛՛, ՛՛Մեգասպորտ՛՛ ընկերությունները:  ՛՛Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացուցյներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ի՞նչի եք գերագնահատում իմ  ուժերը՛՛,-ի պատասխան հարցրեց […]

”Լուկաշենկոն Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում”

Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը Gordonua-ի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Կիևն իզուր է հավատացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով հավաստիացրել էր, որ բելառուսական սահմանից Ուկրաինային վտանգ չի սպառնում: ”Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում: Լուկաշենկոն կենթարկվի Պուտինին ռուսական զորքերի ներխուժման դեպքում: Ես շատ եմ ցավում, որ […]

”Պարտքի փոխարեն համբույրնե՞ր եք ցանկանում ստանալ”

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ներկայացնի ռուսական գազի վճարման գրաֆիկ, պարտքերի դիմաց զգալի վճարում կատարի, որը հնարավոր է կատարվի ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությամբ:  Ռուսական գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում է 3,5 մլրդ դոլար։ ”Երբ դուք ինչ-որ մեկին պարտքով գումար եք տալիս, ինչ եք ցանկանում նրանից ստանալ` համբույրնե՞ր, խոստումնե՞ր, էլ ի՞նչ: […]

՛՛Ջրիկ՛՛ հարցեր չտալ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցը հնչեցնելու ընթացքում նշեց, որ իրենք չեն պատրաստվում այս Կառավարության հետ համագործակցել՝ որևէ մի պաշտոն ստանձնելու համար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց. ՛՛Ինչ-որ մեր բախտը բերել է, որ դուք չեք ուզում աշխատել մեզ հետ, թե մեր բախտն է բերել, թե ժողովրդի՛՛: Մանուկյանը խնդրեց չմեկնաբանել […]

Ո՞վ է նշանակել Կառավարության նոր կադրերին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցիտելով օրենսդրությունը՝ նշեց, որ Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: ՛՛Ձեր Կառավարությունում չկա՞ն անդամներ, որ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ՛՛,-հարցրեց նա, ապա նկատեց. ՛՛Ականջալուր լինելու սկզբունքով՝ բոլորը շատ վատ են արտահայտվում Ձեր նշանակած կադրերի մասի, շատ վատ: Հատկապես նոր նշանակված որոշ կադրեր Ձե՞ր առաջարկով […]

Հովիկ Աբրահամյանը սկսում է իր շրջապատից

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով ծրագիրն՝ այն բնութագրեց որպես իրատեսական, խստապահանջ և ականջալուր՝ հանրային մտահգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկմանը: Նա նշեց, որ նոր Կառավարությունն ապահովելու է մինչ այս եղած ծրագրի միտումները, ՛՛սակայն ունի նոր ասելիք՝ դրանք իրագործելու մեխանիզմների ու գործիքների առումով: Ես դա կանվանեի ռեսուրսների կիրառում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի