12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչի վրա է ծախսվել ռուսական 500 միլիոն վարկը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր բյուջի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքվեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից, թե արդյոք տվյալներ ունի, թե որքան է եղել կենսաապահովման մթերքների գնաճը: Զեկուցողն ասաց, որ այս մասին ներկայումս տվյալներ չունի, հետագայում կտրամադրի այդ տեղեկությունը պատգամավորին:

Զոհրաբյանը նաև խնդրեց պարզաբանել, թե ինչի վրա է ծախսվել ռուսական հինգ հարյուր միլիոն վարկը: ՛՛Վարկի հետ կապված մութ պատմություններ կան, հինգ հարյուր միլիոնն ի՞նչի վրա է սպառվել: Ասում են՝ գործարարներին են տվել՛՛:

Գլխավոր գանձապետը պատասխանեց, որ վարկի օգտագործման վերաբերյալ տեղեկավությունը ներառված է եղել դեռ 2009 թվականի բյուջեի տեղեկանքի մեջ,մի մասն  օգտագործվել են որպես ծախսային ծրագրերի ֆինանսների աղբյուրներ՝ աղետի գոտում շինարարության համար, մեծ մասն էլ օգտագործվել է վարկերի տրամադրման համար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ