Կառավարության ծրագրի մեջ չկան տնտեսագիտական չափորոշիչներ. Վահագն Խաչատրյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ վարչության անդամ , տնտեսագետ Վահագն Խաչատրյանը անդրադարձավ ներկա տնտեսական իրավիճակին և գնահատական տվեց կառավարության նոր ծրագրին:
Անդրադառնալով կենտրոնական բանկի վերջին հրապարակումներին Խաչատրյանը նկատեց, որ բավականին լավ հեռանկարներ է երևում առաջին հայացքից ապագայի հանդեպ, բայց խորը նայելով իրավիճակին հասկանում ես, որ բավականին պեսիմիստական վիճակ է ձևավորվել ներկայի համար:
Անդրադառնալով առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներին Խաչատրյանը ասաց.” Գյուղատնտեսական առումով տարին վատ սկսվեց, սա պետք է հաշվի առնել, սակայն կար նաև այսպիսի հարց անցյալ տարվա նոյեմբեր դեկտեմբերին Ռուսական տնտեսագետները բավականին վատ տարի էին կանխատեսել Ռուսաստանի համար 2014-ին”: Հայաստանում հայտարարվող տնտեսական աճի կանխատեսումները` բանախոսը կապեց Ռուսատանի Հայաստանի վրա առկա ազդեցության հետ:
Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական աճի իրական տվյալները մեզ չեն ներկայացրել ոչ 2013-ի վերջին և ոչ էլ հիմա:
”Գնահատական տալ ծրագրին ես չեմ կարող` մասնագիտական առումով , քանի որ այնտեղ թվեր չկան, կա մեկ կամ երկու թիվ: Ոչ ոք չի կարող ինձ ասել հինգ տոկոսանոց տնտեսական աճը ինչ կարող է տալ ՀՀ քաղաքացուն: Ասում են երեք տարվա մեջ նվազագույն աշխատավարձը կդառնա վաթսունհինգ հազար դրամ: Հիմա դա լավ է թե վատ… իհարկե վատ’’,-եզրակացրեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ նոր կառավարության ծրագրի մեջ չկան տնտեսագիտական չափորոշիչներ: