30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ՛՛իմունիտետ՛՛ չունի

”Կա պառլամենտական վեցյակ, որ ունի տաբեր դերակատարումներ, որի նպատակն է պահպանել այս համակարգը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քառյակի հաղթելու հնարավորությունից: ՛՛Քառյակի գործունեության արդյունքը մենք տեսանք, հիմա քառյակը ամեն ինչից գոհ է, քառյակի լիդեր ԲՀԿ-ն ամեն ինչից գոհ է: Սա, փաստորեն, այլ […]

Ուորլիքը շարունակում է խախտել դիվանագիտական սկզբունքներն ու էթիկան

Ջեյմս Ուորլիքը, իր նախկին ոչ միջնորդական խոսքը վերահաստատելով, վերահաստատեց նաև դիվանագիտության փոխակերպման հակումը ոչ դիվանագիտական վիճակի, քանի որ նախորդ՝ ակնհայտորեն միջնորդական առաքելության սկզբունքներին և էթիկային հակասող ձևակերպումները չգտան համարժեք պատասխան: ԵԱՀԿ ամերիկացի համանախագահն ակնհայտորեն խախտեց նաև չերչիլյան՝ «ոչինչ չասելուց առաջ երկու անգամ մտածելու» կարգախոսը՝ այն վերափոխելով «չմտածելուց առաջ երկու անգամ խոսելու» բանաձևով, որը դիվանագետի դեպքում […]

Չհաջողվելու ոչ մի ելք չկա. Առաքել Մովսիսյանը համոզված է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը վստահ է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործարարների հետ ունեցած հանդիպումը տալու է իր արդյունքները, ստվերը կրճատվելու է: ”Չհաջողվելու ոչ մի ելք չկա, ամեն ինչ արվելու է, որ երևա փոփոխությունը վարչապետների, հաստատ կանի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ”Սպասենք տեսնենք էլի, ինձ թվում է , որ պիտի լավ եղնի”,-հավելեց պատգամավորը: Հարցին, թե […]

Հաղթելու են, որ ի՞նչ անեն

”Ես այստեղ տեսնում եմ խիստ դրական վերաբերմունք այսպես կոչված նոր Կառավարության նկատմամբ, լրիվ դրական վերաբերմունք, ինչը չկար նախորդ Կառավարության պարագայում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ու այնտեղ առկա ”մեսիջների” մասին: ‘‘Մեծ սպասլիքներ կան, որոնց հիմքմերն ինձ համար որևէ կերպով պարզ չեն, որովհետև […]

՛՛Ոչ մի բան չի խանգարել՛՛

ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր նիստում քննարկել է ՀՅԴ-ի կողմից առաջարկված՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը:  ԱԺ մյուս երեք խմբակցությունները հավանության են արժանացրել այս նախաձեռնությունը: ՛՛Մենք համարում ենք, որ անցումը 100%-անոց համամասնական ընտրական համակարգն էականորեն կնպաստի Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն: Այնպես որ այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար հավանություն՛՛,-նիստից հետո լրագրողներին հայտնեց […]

Միասնական հանրահավաք կանեն

ԱԺ ոչ իշխանական քառյակը միասնական հանրահավաք կանի: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Որոշել ենք, որ կձևավորվի պահանջների ցանկ, որ մենք կներկայացնենք իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ` մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի ընդհանուր քաղաքական օրակարգ և պահանջների ցանկ: Քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակից […]

Թեժ է լինելու նաեւ Ջերմուկում

Հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունը  թեժ է լինելու այլ նաեւ Ջերմուկում: Այստեղ առաջադրվել էին երեք թեկնածու: Անկուսակցական “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ ավագ  տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Պայքարը շարունակելու են ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Սետփանյանը: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ ծնվել են նույն տարում, նույն ամսում՝1962 թ-ի հունվարին: Պայքարը […]

Քառյակը, հավանաբար, միասնական դիրքորոշում կհայտնի Կառավարության ծրագրի վերաբերյալ

Քիչ առաջ ՀԱԿ խմբակցությունում ավարտվեց ԱԺ չորս ոչիշխանական խմբակցությունների նիստը: Նիստից հետո ՀԱԿ խմբակցոււթյն ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին քննարկել են կառավարության ծրագիր ուրի շուրջ միասնական դիրքոոշման ձևաավորման հարցը: Զուրաբյանը նշեց, որ քառյակի տեսակետները բավականին մոտ են իրար և ամենայն հավանականությամբ քվեարկության օրը միասնական դիրքորոշում կլինի:  ՛՛Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր մոտեցումները […]

Թասիբով գորիսեցին կմերժի՞ հին ռեժիմը

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի խոսքով` հունիսի 8-ին գորիսեցիները պետք է մերժեն հին ռեժիմը:Հիշեցնենք, որ Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են 4 թեկնածու` անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն, մասնավորապես Ադունցին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Henaran.am-ի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ […]

”Կա դավաճան քառյակ”

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների քառյակն անվանեց ”դավաճան”:   ”Ռազմավարական այդ ո՞ր հարցում է քառյակը հակադրվել իշխանություններին: Դա դավաճան քառյակ է, որը քվեարկեց Գալուստի օգտին: Մարդիկ կան նրանց մեջ, որ մեկ-մեկ խոսում են, իշխանափոխություն են ուզում, այդքան բան”,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է ”Դեմ եմ” շարժմանը, ապա Հայրիկյանի խոսքով` այդ շարժումը զրո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի