18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բայց ես երբ եմ պարտվել. Սուրիկ Խաչատրյանը Գորիսի ընտրություններն ավարտված է համարում /վիդեո/

Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններից` հայտարարեց, որ ընտրություններն արդեն ավարտված է համարում։

Նշենք, որ 4 թեկնածուներից մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։

Սուրիկ Խաչատրյանը, սակայն հերքեց այս տեսակետը և ասաց, որ Ադունցը բոլորի թեկնածուն է: ”Նա բոլորիս թեկնածուն է”,-ասաց։

Հարցին՝ ինչու է ուզում, որ իր ծանոթները, բարեկամներն ու ընկերները դառան պաշտոնյա, նախկին մարզպետը պատասխանեց. ”Չեմ ուզում իմ ծանոթ-բարեկամը դառնա։ Ադունցը ոչ ախպերս ա, ոչ բարեկամս, ոչ հորքուրիս տղան ա, ոչ արյունակցական կապ ունենք”:

Դիտարկմանը, թե իր ընկերն է, արձագանքեց. ”Չէ, ինքը իմ տարիքին էլ չի, որ իմ ընկերը լինի, ինքն ընդամենը հարգված մարդ է”։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ նրա ճնշմամբ են մրցակից թեկածուներն ինքնաբացարկ հայտնել, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

”Անիմաստ հարցերին չեմ ուզում պատասախանել”։ Դիտարկմանը, թե այլևս կարելիէ ասել, որ Սուրիկ Խաչատրյանը հաղթեց ի դեմս Ադունցի, պատասխսանեց. ”Բայց ես երբ եմ պարտվել, որ հիմա էլ հաղթեմ”։ 

Շարունակությունը եւ Սուրիկ Խաչատրյանի այլ հետաքրքիր մտքերը տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ