28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան զմռսած է պահում հարևան երկրի սահմանը. ԱԺ փոխնախագահ

 “Մենք շահագրգռված ենք Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանի կայացմանը: Կարևոր է, որ կազմակերպությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ […]

՛՛Ո՞վ է երկրորդ նախագահը … ՛՛ /վիդեո/

“Ոչ ոք իրեն ցմահ չի ամուսնացրել: “Դաշնակցությունը”, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եղել են կոալիցիաների մեջ, տարբեր հիմնավորումներ ու արդարացումներ են բերել ու կարող են էլի լինել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` ի պատասխան հարցի՝ հնարավոր, որ ՀՅԴ-ը կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: Նշենք, որ նման տարբերակ շրջանառվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, […]

Գործող սահմանադրությամբ` իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի/վիդեո/

 ’’Այսօրվա սահմանադրությամբ` գործող իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի, և ընդդիմությունը դրա համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունի’’,-կարծում է  ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ասածը հավաստելու համար բանախոսը մի քանի օրինակ մատնանշեց գործող Սահմանադրությունից: ’’Անհրաժեշտ է, որպիսի իշխանությունների հստակ բաժանում լինի և նախագահը և կառավարությունը հստակ իմանան իրենց պարտականությունները: Մինչև հիմա չենք նկատել, որ որևէ […]

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

ԼՂ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը. Շարմազանով

ՀՀ Ազգային  ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին  Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին հանդես է եկել բացման խոսքով, որտեղ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի […]

Զարուհին խելոք չի մնում. Իրավունք

”Իրավունքը” գրում է. ”Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով ”քառյակին”, գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն […]

Ով ում կուղարկի ՛՛գրողի ծոցը՛՛. Ժամանակ

Ներկայացնում ենք ”Ժամանակի” վերլուծականից հատվածներ. ”Հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ: Ըստ էության, ոչ իշխանական քառյակի գործընկերները և անգամ կուսակիցները այդպես էլ չկարողացան հստակ […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի համար է անում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերեւս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին եւ որն առայսօր տեղադրված է նաեւ կուսակցության պաշտոնական կայքում, կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են` 1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների եւ այլ […]

ԱՄՆ-ն սպառնում է Եվրոպային

‘’Եվրոպան կարծես հոգնած Միացյալ նահանգների անդադար թելադրանքից, թե  Ռուսաստանին պետք հալածել, պետք է մեկուսացնել. Մերկելը հայտնվում Ուկրաինայում և ամեն ինչ տանում է դեպի խաղաղ գործընթաց: Եվրոպական մամուլը ևս ողողվում է խաղաղության մասին հոդվածներով’’ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա հաղորդած տվայլների, Մերկելի այցի հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի արքան […]

ՕԵԿ-ը դեռ կկողմնորոշվի

Օրինաց երկիրը չի կարծում, որ հիմա սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են: “Պարզապես, մեր երկիրն այնպիսի դիրք ունի, որ հարևան երկու երկրների հետ հարաբերություններ չունի, պատերազմական գործողություններ ունենք, կարծես թե այսպիսի իրավիճակում գտնվող երկրում սահմանադրական բարեփոխումները, այսինքն` խորհրդրանական կառավարման ձևին անցնելն այդքան էլ ժամանակին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի