05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության կողմնակիցների թիվը անցնում է 60 տոկոսը.սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին` ինչ սոցիոլոգիական դիտարկումներ են արվել՝ նախագահի կողմից Մաքսային Միությանը անդամակցելու հայտարարությունից մեկ տարի անց ասաց. ՛՛Մաքսային միության  կողմնակիցները կազմում են 17 տոկոս: Ի դեպ, այս հարցումները բոլոր մարզերում են անցկացվել: Եվրամիության կողմնակիցների թիվը անցնում է 60 տոկոսը, մնացածը՝ անտարբեր են, որովհետև նրանց կեցությունը կախված չի ոչ Եվրամիությունից, ոչ […]

՛՛Նախ պետք է այդ հարցը դրվի /վիդեո/

Մխիթարիչ բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը չի կարծում, թե ներքաղաքական աշունը ՛՛թեժ՛՛ է կլինի: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է ինչ-որ պրոցեսներ սկսել ու Հայաստանում ևս մայդան կազմակերպել: Ստամբոլցյանը հավատացնում է, որ դեռ 2008 թվականի մարտի 1-ին էր առաջին նախագահը այս մոտիվացմամբ առաջնորդվում:  Երկրորդ նախագահ […]

Կասկած չկա /վիդեո/

10 տարի Արցախը ղեկավարած, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով, անկախությունից 23 տարի անց էլ Արցախը գոյատեւման մարտահրավեր դեռ ունի, քանի որ պատերազմը չի ավարտվել: “Պատերազմը տեղափոխվել է այլ ոլորտ՝ քաղաքական ու տնտեսական դաշտ: Ես հավատում եմ վերջնական մեր հաղթանակին”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արկադի Ղուկասյանը: Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում:

Մաքսային միությունից բացի այլ ճար չկա՞ր

Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը շուտով անդամակցելու է Մաքսային միությանը: Նախքան այդ շատերը կարծում էին, որ Հայաստանը նախաստորագրելու է Եվրաասոցացման պայմանագիրը: Այս մեկ տարվա ընթացքում, սակայն, Հայաստանը դեռևս չմիացավ ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը: Հայտարարվում է, որ այժմ լուծված են բոլոր խնդիրները այդ միությանն անդամակցության հետ կապված, […]

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն ու միայն առանց նախապայմանների. Շարմազանով

՛՛Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ թուրքական իշխանությունների և նորընտիր նախագահի ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի: ՛՛Ինչպես նախկինում, հիմա ևս նրանք խոսում են նախապայմաններով: Եթե […]

Նրա աշխատանքը արտերկրում Հայաստանը ներկայացնելն է. Արզումանյանը չի քննադատում Է. Նալբանդյանին

”Ժամանակը ցույց կտա՝ ես եմ ճիշտ ասւոմ , թե նա: Մարդը եթե մի քաղաքականություն է վարում, պիտի ասի, որ ճիշտ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանն ասում, որ ապագայում բոլորը կհամոզվեն, որ Մաքսային միությունը դրական կանդրադառնա Հայաստանի վրա: Արզումանյանը նշեց, որ իհարկե, […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար. Էրդողան

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ը, տեղեկացնում է Trend.az-ը։ Էրդողանը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար:

Սեպտեմբերի 3-ից մեկ տարի անց

”Հայաստանի Հանրապետությունում մի տարվա ընթացքում, ինչ որ փոփոխություն չէր կարող լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիների կամ ՀՀ պետության օրակարգում դրված է քաղաքական խնդիր՛՛: Անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատրաստակամության հայտարարությանը, նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Հայաստանը, միանալով ԵՏՄ-ին, լուծում է գազի էժանացման խնդիրը մոտ 30%-ով, բայց կան մի շարք ապրանքատեսակներ […]

”Դրա համար անհրաժեշտ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը” /ֆոտո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության” ակցիան: Հիշեցնենք, մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին :  Մաքսային միությանն դեմ ակցիան նախատեսվում էր իրականացնել սեպտեմբերի 6-7-ին` ՌԴ վարչապես Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում, բայց քանի որ այցը չկայացավ, կազմակերպիչներն այն հրավիրել են այսօր: Գյումրու լրագրողների “Ասպարեզ” ակումբի […]

Թուրքիան եւ նորաստեղծ Իսլամական պետությունը. ի՞նչ վտանգ կա Հայաստանին

Երեկ իսլամական պետության զինվորականները հերթական ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութը հրապարակեցին: Հիշեցնենք, Իսլամական պետությունը, ինչպես այն անվանում են արևելյան մամուլում, փաստացի իրեն հռչակել է խալիֆայություն: Այն գտնվում է Իրաքի եւ Սիրիայի սահմանային տարածքում : Արեւելագետների փաստմամբ՝ այն եղել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ծրագիր՝ Բաշար Ասադի իշխանության դեմ: Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Խալիֆայությունը ավելի վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի