ԱՄՆ-ը “Իսլամական պետության” գրոհայինների դեմ օդային հարվածներ է սկսել /վիդեո/
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից պետություննները սկսել են Սիրիայում ՛՛Իսլամական պետության՛՛ գրոհայինների դեմ առաջին օդային հարվածները: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է newsru.com-ը:
Պենտագոնի խոսնակ, ծովակալ Ջոն Կիրբիի խոսքով՝ հարվածների ընթացքում օգտագործվել են կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր ոչնչացնել և վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, որն արդեն մեծ տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:
Կիրբին հաստատել է հարվածները՝ ասելով, որ ՛՛ԱՄՆ-ի ռազմական ուժերը և դաշնակից ազգային ուժերը՛՛ ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայում, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել:
՛՛Հաշվի առնելով այն, որ այդ գործողությունները շարունակվում են, մենք չենք կարող այժմ հավելյալ մանրամասներ ներկայացնել՛՛,- հավելել է նա: