05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավանական է, որ ապրիլի 24-ին ”Թուրքիան” կգա Հայաստան

‘’Մինչև 2015 թվականը Հայկական հարցում որևէ նոր քայլ չի լինի’’,-այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: ‘’Ես չեմ սպասում, որ իրենք հայկական հարցում որևէ նոր քայլ անեն: Թուրքիայի հանրապետությունը սքանչելի դիվանագիտական կորպուս ունի, որը զբաղվում է շատ լուրջ աշխատանքներով: Իրենք լուրջ վտանգ են տեսնում 2015-ին և դրան […]

Ռուսաստանն Ուկրաինայում զինված միջամտություն չի ցուցաբերի. Լավրով

Ուկրաինայում տիրող իրավիճակին Ռուսաստանի կողմից զինված միջամտություն տեղի չի ունենա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: “Զինված միջամտություն չի լինի: Մենք կողմ ենք այս ողբերգության, այս ծանր ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորմանը”,- ասել է Լավրովը` նշելով, որ գլխավորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն դադարեցնել խաղաղ բնակչության դեմ […]

Թուրքիան ու Ադրբեջանը միասին կպայքարեն հորինված “Հայոց ցեղասպանության” դեմ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն ադրբեջանական APA գործակալությանն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ կպայքարի “հորինված “Հայոց ցեղասպանության”” դեմ, տեղեկացնում է АПА-ն: “Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես այնքան ջանք կգործադրեմ դրա համար, որքան Ադրբեջանի արտգործնախարարը: Մենք մեր ուժերը կհամադրենք բոլոր հարցերում”,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայ պաշտոնյաների նախընտրած հանգիստը

Ամենաշատ տուրիստ ընդունում է Կալիֆորնիա նահանգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ զբոսաշրջիկները ավելի շատ այցելում են նաև Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա և Գերմանիա: Ադիբեկյանի խոսքով՝ ներկայումս զարգանում է սեքս-տուրիզմը, լեռնագնացությունը: Հարցին, թե տուրիզմի որ տեսակներն ու որ երկրներում են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները, ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Սամվել […]

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում. Բագրատյանը՝ Քոչարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: ՛՛Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն […]

Աշխատանքային ներգաղթյալները Ռուսաստանում այսօրվանից կարող են պատմության թեստ հանձնել

Այսօրվանից` սեպտեմբերի 1-ից Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության մասին թեստ հանձնել, սակայն դեռեւս տստ ցանկության: Իսկ ահա 2015-ից այդ թեստն անցնելու են պարտադիր կարգով, որպեսզի օրինականապես աշխատանքի տեղավորվեն, տեղեկացնում է newsru.com-ը: Ինչպես նշվում է, ընդհանուր պատրաստվել է պատմության վերաբերյալ 100 հարց` յուրաքանչյուր հարցին պատասխանի 5 տարբերակով: Այսօրվանից հարցերը իրենց տարբերակներով կտեղադրվեն ռուսական […]

Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Այն իր մեջ կընդգրկի փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին /DCFTA/, տեղեկացնում է apsny.ge-ն: Փաստաթղթի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս կազատվեն մաքսային սակագնից։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա […]

Ձեր քայլը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է. Էդուարդ Շարմազանովը՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը […]

ՀՀԿ-ն սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել /վիդեո/

Սեպտեմբերի 6-ին ՀՀԿ-ն հրավիրել է խորհրդի նիստ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ օգոստոսի 29-ին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Նիստը վարել է հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակը եւ ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության խորհրդի նիստին վերաբերող հարցեր”,-ասաց է. Շարմազանովը: ՀՀԿ խորհրդի նիստում կանդրադառնան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի