28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր. Հակոբյանը` Ծառուկյանից

”Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական լիդեր գիտի` ինչ է ասում: Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց է, խոսքը բառամթերքին չի վերաբերում”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին կարծիօք հայտնեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին: ”Ի վերջո, շատ հստակ է, որ սահմանադրական փոփոխութունների անհրաժեշտություն չկա ու այսպես շարունակել հնարավոր չէ: Քաղաքական առումով այս շեշտադրումներն արդիկական […]

Ուկրաինայի նախագահը հարբած ելույթ է ունեցել /վիդեո/

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` օրերս Մարիուպոլում տեղի ունեցած ելույթի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Ելույթում նախագահն իրեն տարօրինակ է պահում, տարօրինակ շարժումներ է անում, գրում է` Life News-ը: Մասնագետները եւ դիտողները եզրահանգել են, որ նախագահը ելույթի ժամանակ հարբած է եղել: Համակարգչային մասնագետ Օլեգ Վոեվոդինն ասել է, որ դժվար է հաստատ ասել` նախագահը իրոք շատ հարբած է […]

Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով անձնական խնդիրներ լուծելն է. Շարմազանով

“Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում”,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ […]

Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների չիրականացումը կարող է վտանգ ներկայացնել

“Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի […]

”Տանիքները, գոմերն ու քարերն էին վաճառում”…հիշեցին ՀՀՇ-ի ժամանակները

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ երբ քննադատական ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, նրան արձագանքեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը: Զուրաբյանը նշեց, որ պետական գույքի մասնավորեցումն անօրինական է տեղի ունենում: Խոսրով Հարությունյանն էլ նետեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին էին պետական գույքը վաճառում […]

Ռուսաստանը կպատասխանի Արեւմուտքի պատժամիջոցներին

Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատասխան փաթեթն արդեն պատրաստ է, փոխանցում է РИА Новости-ն:  Ըստ այդ փաստաթղթի` ավտոմեքենաների և թեթև արդյունաբերության որոշ ապրանքների ներմուծումը կսահմանափակվի:  «Մենք ունենք մի շարք ոչ գյուղատնտեսական ապրանքներ, որտեղ եվրոպական գործընկերներն ավելի շատ են կախված Ռուսաստանից, քան Ռուսաստանը նրանցից: Օրինակ, մեքենաների ներմուծումը, թեթև արդյունաբերության որոշ տեսակի […]

Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա խոսի. Գ. Սահակյանը` Լ. Զուրաբյանին

ՀԱԿ պարգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով նկատեց, թե ինքը բարեկրթության կողմնակից է: ”Բայց չի կարելի հասարակության առջև կանգնել, սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Եթե քաղաքական ուժն անունը փոխում է, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի վաուչերով տնտեսական հզոր համակարգները վաճառվեցին, ընդ […]

Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի. Շարմազանովը` Զուրաբյանին

”Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում”,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին: Նշենք, որ վերջինս Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ մեղադրական […]

Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին. Լ. Զուրաբան

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվական տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե  թվում է` տեխնիակակն հարցեր են քննարկում, սակայն այդպես չէ: Ըստ Զուրաբյանի`այս տարիներին տեղի է ունեցել պետական գույքի ոչ թե օգտագործման իրավունքի փոփոխություն, այլ նվիրատվություն: Նման կերպ, նրա խոսքով, վաճառվել է Որոտանը: ”Որոտանի սեփակիանաշնորհումը […]

Ձեր այցը Լեռնային Ղարաբաղ իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության եւ ազատության համար մղվող պայքարին. ԱԺ փոխնախագահ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի