05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան պաշտոնապես որոշում է կայացրել Դոմբասում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի բաժինը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինան պաշտոնապես որոշում է կայացրել դադարեցնել պատերազմական գործողությունները Դոնբասում, հայտնում է РИАНовости–ն: «Զրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դոնբասում կրակի մշտական դադարեցման վերաբերյալ: Ձեռք է բերվել փոխհամաձայնություն այն քայլերի վերաբերյալ, որոնք նպաստելու են խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաջողված թոշակառու է, հայ ժողովուրդն էլ մազոխիստ չէ /վիդեո/

”Ես բազմիցս ասել եմ` հաջողված թոշակառու է, թող շարունակի վայելել այն ամենը, ինչը կուտակել է”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի նշեց ԱԳ նախկին նախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի նախկին պետ Ալեքսանդր Արզումանյանը ՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման շուրջ խոսակցությունները: Արզումանյանը հուսով է, որ երկրորդ նախագահը պատասխան է տալու, որ ՛՛ժամանակին բանակը հանեց ժողովրդի դեմ՛՛: Մեր զրուցակիցը […]

Իշխանափոխությո՞ւն

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում թեժ աշուն է լինելու: Հիշեցնենք, Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը՝ ՛՛Ժառանգություն, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, դեռևս ամիսներ առաջ իշխանությանը պահանջներ ներկայացրեցին , որոնց իրագործման համար քառյակը վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 30-ը: Պահանջների չկատարման դեպքում քառյակը խոստանում է թեժ աշուն, անգամ իշխանափոխություն: ՛՛Առաջին հերթին իրականության […]

Նախկին նախագահի նկատմամբ միջազգային հետախուզո՞ւմ կհայտարարվի

Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթեր է ուղարկել “Ինտերպոլ”, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Վրաստանի Գլխավոր դատախազության իրավաբանական վարչության ղեկավար Իրակլի Չիլինգարաշվիլին հայտարարել է, որ “Ինտերպոլն” արդեն քննարկում է վրացական կողմի հայցը, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ ու ինչ որոշում կկայացվի: Հարկ է նշել, որ ավելի վաղ Սահակաշվիլիի նկատմամբ ներվրացական […]

Հայաստանը գնում է մի միություն, որ ի սկզբանե սանկցիաների տակ է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ այս մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր անդամակցել Մաքսային միությանը, աշխարհում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: ”Այսօր այլ իրավիճակ ունենք, Ռուսաստանը Եվրամիությունը հռչակել է  թշնամի, սպառնալիքնեչր շատացել են, այսօր ՌԴ-ն քաղաքացիական պատերազմ է հրահրել Ուկրաինայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Վերջինս հիշեցրեց` […]

Հանուն ՛՛60-ամյա երիտասարդ՛՛ Ռոբերտ Քոչարյանի

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Բալայանը վերլուծել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի /Ծաղիկ Ռուբո/ գործնեությունը՝ վերջին քաղաքական զարգացումների համատեքստու: Օգտատերը գրում է. “ԲՀԿ-այլընտրանքային Ռուբեն Գեւորգյանը՝ նույն ինքը Ծաղիկ Ռուբոն, շատ տարօրինակ խաղեր է սկսել, իսկ ավելի պարզ ասած՝ ինչ-որ շատ է սկսել բզբզալ: Նախ ինչ-որ Երդվյալ ազատամարտիկների միություն է ստեղծում՝ դրանով իսկ պառակտելով ազատամարտիկներին, փորձելով թուլացնել […]

Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի

Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ազգային ժողով, ուր հանդիպեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ 

՛՛Հասկանալի է, թե ինչու երկրորդ նախագահի մոտ կա վերադառնալու ցանկություն՛՛ /վիդեո/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում տված խորհուրդները ընդունելի կլինեին, եթե ժամանակին ինքը դրանց հետևած լիներ:  ՛՛Մեր պետական պաշտոնյաները, չկարողանալով ժամանակին այդ խորհուրդներն իրականացնել իրենց վրա, գտնում են, որ այս ժամանակվա գործիչներն ավելի ունակ են այդ խորհուդրներն իրականացնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը: […]

Արցախի բանակը խաղապահ զորք է /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ խաղաղապահ զորքի անհրաժեշտություն չկա ղարաբաղա-արդբեջանական սահմանին: Խաղաղապահ զորքը հենց Արցախի բանակն է: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը: Մանրամասները տեսանյութում:

Ուկրաինայի իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն փոխվի. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայւոմ տիրող իրավիճակի պատճառով Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությունը, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն։  “Մեր ընկեր եւ գործընկեր Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում կան բարդություններ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեր ուղղությունը կփոխվի”,-  ասել է նա` նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի