18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայից ակնկալիքներ չպիտի ունենալ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համոզմամբ`Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունը շատ կարևոր քայլ էր: “Մեր պետությունն որևէ կերպ կարող է չարձագանքել դրան, որովհետև խոսքը սեփականություների, կալվածքների ձեռքբերման մասին է, և անհատները պիտի պահանջատեր լինեն, իհարկե, փաստաթղթային խնդիրներ կան, որպեսզի կարողանանք միջազգային դատարաններում հայցեր ներկայացնենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը:

“Սա, կարծում եմ, լուրջ ու ուժեղ քայլ էր մեր եկեղեցու կողմից, մնում է արձագանքել: Քանի որ խոսքը գնում է Թուրքիայի ՍԴ դիմելու մասին, ուստի պետք չէ մեծ ակնկալքիներ ունենալ, բայց կարևոր է , որ սա կլինի նախադեպ”,-նկատեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս պահանջը համարում է շատ ուշացած` հիշելով 1915 թվականը, բայց համարում է ճիշտ ժամանակին` 100-ամյակին ընդառաջ: “Չեմ կարծում, որ Թուրքիան այն երկրների թվին է դավում, որ այդ քայլին կգնա”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ