02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ է ընդդիմության ուզածը

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համար մտահոգիչ է եռյակի հանրահավաքի օրը` հոկտեմբերի 10: Այդ օրը նաև նախատեսվածի համաձայն` ՀՀ-ը պետք է ստորագրի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը: “Զարմանում եմ` արդյուք խորհրդաշնական է, թե ոչ: Դա  սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն, ի՞նչի մասին ենք խոսում: Մենք կանգնած ենք միջազգային, տնտեսական, անկախության խնդիրների առաջ, և անհասկանալի է, որ ընդդիմությունը կռիվ չի տալիս իրական ստրատեգիայի համար, լղոզված օրակարգով է հանդես գալիս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Սեդրակյանը: 

Հարցին, թե հասկանալի՞ է ընդդիմության պահանջը, նա պատասխանեց. “Այն ուժերը, որ հավակնում են լինել ընդդիմություն, նրանց օրակարգում ներիշխանական փոփոխություններն են, որ բերելու են մի անձի փոփոխությանը մյուսով, իսկ եթե մի տնտեսական գաղափարախոսության վերանայումը լինի մյուսով, նորմալ է”:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ այս հարցին ի պատասխան, նետեց. “Ընդդիմությունն ուզում է իշխանություն”: Միաժամանակ պատգամավորը չի կարծում, որ ընդդիմությունը իշխանափոխության է ձգտում: “Եռյակը կազմել է ընտրական մարմիններ, որ լուրջ հայտ է հետագա ընտրությունների ու զարգացման համար”,-նկատեց Ա. Սեդրակյանը: “Եթե իշխանության ձգտելու լինեին, կմասնակցեին նախագահական ընտրություններին, եթե կարևորագույն ընտրությանը չեն մասնակցում, դժվար է պնդել, որ ձգտում են իշխանության”,-հավելեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ