11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Իսկ ինչո՞ւ հիմա ոչ”

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է համարում, այդ թվում և  այն, որ ՀՅԴ-ը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: ՛՛Ժամանակին նույն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նույն կոալիցիայի մեջ էին մտնում, իսկ ինչո՞ւ հիմա ոչ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս վստահ է, որ եթե իշխանությունները գնան փոքր ինչ զիջումների, իրենց ծրագրային դրույթներում ընդունեն դաշնակների առաջարկներն, ապա կոալիցիան կկայանա: ՛՛Ինչո՞ւ չպիտի համաձայնեն այն պարագայում, երբ ՛՛Դաշնակցությունը՛՛ երբևէ չի էլ հրաժարվել այդ գաղափարից՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե կարծում է, որ եռյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշումը միայն սահմանադրական բարեփոխումներով էր պայմանավորված, Գ. Համբարյանը պատասխանեց. ՛՛Ոչ, չեմ համարում, որ դա կապված է միայն սահմանադրական բարեփոխումների հետ: ՛՛Դաշնակցությունն՛՛ ինչքան էլ ուզում է  իրեն ընդդիմություն հռչակել, միաժամանակ կան պահեր, որ համագործակցում է իշխանությունների հետ՛՛:

Բացի այդ քաղաքագետը շեշտեց, որ ՛՛Դաշնակցությունը՛՛ միակ կուսակցությունն է, որ համագործակցում է և հանրապետության տարածքում, և սփյուռքում, և նույն իշխանություններին այդքան էլ ձեռնտու չէ վատացնել հարաբերություններն իշխանության հետ, նույնը ձեռնտու չէ նաև ՀՅԴ-ին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ