11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Յուրաքանչյուրի մասին կարող են ասել` գող է”

“Ես հետևում եմ, բայց ընդհանրապես իմ համար որդեգրել եմ մի սկզբունք բոլորի հարցերի մեջ, մինչև որ իմ առջև չդրվեն բոլոր փաստերն` ի նպաստ կամ ի վնաս անձի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ամերիկահայ հրապարակախոս, “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն` ի պատասխան հարցի, թե ինչ է մտածում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեսպան նշանակվելու, նրա դեմ հնչող մեղադրանքների մասին: Խմբագիրը շեշտեց, որ եթե փաստեր լինեն, ապա բոլորը` լինի պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, պետք է պատժվեն:

“Հեշտ է քննադատել, ասել` այսինչ մարդը գող է, նույն բանը կարող են մեր բոլորի մասին ասել: Հիմա Տիգրան Սարգսյանին նախագահն ուղարկել է որպես Հայաստանի ներկայացուցիչ Վաշինգտոն, իսկ Ամերիկայի կառավարությունն, իմանալով ամեն ինչ, ընդունել է ու նա ծառայում է: Հիմա կարող ենք հետևել իր գործունեությանը ԱՄՆ-ում”,-եզրափակեց Հ. Սասունյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ