11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում էլ է նույնն արվելու վիդեո/

”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հավանական չի համարում տեսակետը, որ Հայաստանում գործի կդրվի ուկրաինական սցենարը: “Ուկրաինայի սցենարը հիմնված էր առաջին հերթին արտաքին քաղաքականության ուղղվածության կողմնորոշման վրա, Եվրամիություն մտնելու վրա”,-Henaran.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե արդյոք հոկտեմբերի 10-ի եռյակի հանրահավաքը կարող է Հայաստանում ուկրաինական սցենարի սկիզբ դառնալ, ասաց նա:

“Եթե համ իշխանական, համ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ իրենց վերջին հանգրվանը Եվրազեսն է, ուրեմն արդեն ակնհայտ է, որ քաղաքական պլատֆորմ չկա, եթե քաղաքական պլատֆորմ չկա, ուրեմն չի կարող լինել նաև գաղափարական ոգևորություն, որովհետև տնտեսական պլատֆորմը չի միավորել ու համախմբել մարդկանց”,-նկատեց նա:

Ըստ Ա. Սեդրակյանի`հանրահավաքը ֆորմալ քաղաքական միջոցառում է: “Հայաստանում ներկա պահին բոլոր քաղաքական գործընթացներն ընթանում են ինտրիգային դաշտում, և այդ դաշտում հանրահավաքները ցուցափեղկ են, որի հետևում ոչ թե ձեռք են բերվում պայմանավորվածություններ, այլ կռվում են երկու հատվածներ քաղաքական դաշտի` նախկին և այժմյան, բավական կանխատեսելի ելքով այն է` Հայաստանի օրակարգում ոչինչ չի փոխվի”:

Հարցին, թե ոչ իշխանականների պայքարը զուտ պաշտոնների խնդիր է լուծում, նա դրական պատասխանեց` հավելելով, որ նաև տնտեսական լծակներ են անհրաժեշտ հանրահավաքի կազմակերպիչներին:  “Իսկ երբ ԵՏՄ մտնելուն պես Մոսկվան կսկսվի այն ներքին կուլակաթափումը, որը հիմա Ռուսաստանում է, բոլորը կհասկանան` ինչ անզգուշ քայլ էր այդ պայմանագրերի կնքումը”,-եզրափակեց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ