27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Մանվել Բադեյան

”Ցանկացած հանդիպում երկու երկրների ղեկավարների մեջ նշանակում է, որ դեռևս հնարավորությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` հնարավոր է: Անուղակի ձևով հնարավոր է դատողություններ անել, դա այն է, որ ինտեսնսիվացել են հանդիպումները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Որպես հիմնավոր նկատառում նա մատնանշեց   նախորդ հանդիպումները.” Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, Մինսկի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել: «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում […]

Նկարներ, որոնք Էրդողանը ցանկանում է ջնջել ինտերնետից /ֆոտո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած քաղաքական ուժի` 12 տարի իշխանությունում լինելու ընթացքում թշնամացել է մի շարք նախկին բարեկամների հետ: Այդ իսկ պատճառով Էրդողանը ցանկանում է, որ հնարավորինս ջնջվեն կամ ինտերնետ-տիրույթից հեռացվեն մի շարք լուսանկարներ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ՛՛Ջումհուրիյեթ՛՛ լրատվականը ներկայացնում է այն լուսանկարները, որոնք Էրդողանը ցանկանում է վերացնել հանրության տեսադաշտից: 1. 2004  թվականին […]

Բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ պետք է գնալ խաղաղ կարգավորման. Է. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո Հարց. պարոն նախարար, ինչպես կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները: Պատասխան. Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։ Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների […]

Նոր աղանդ ՝ ծառուկյանապաշտ ու լևոնապաշտ /վիդեո/

՛՛Ես չեմ հասկանոմ ինչո՞ւ են լռում տղաները: Ես որպես ազատամարտիկ ազատ հոգու տեր եմ՛՛.-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Նրա դիտարկմամբ աջեր ու ձախեր չկան, կա միայն հայրենիք: ՛՛Եթե դու ժողովուրդ ես համալրում ու ժողովուրդ ես կանչում այնտեղ ու պահանջ ես դրել իշխանափոխության, դու պետք էլինես մի գաղափարի տեր՛՛,-նկատեց Մարգարյանը: Մարգարյանի հոգում ցավ կա, […]

՛՛Եթե հրաշք կատարվի, միգուցե՛՛

՛՛Եվ Փարիզի հանդիպումից առաջ, և հետո մեր կարծիքը հետևյալն է եղել՝ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, և երբեք մենք չենք գնացել արկածախնդրության, երբեք չենք խոսել ռազմատենր հռետորաբանությամբ: Որքանով և ինչքանով կհասնենք խնդրի դրական տեղաշարժի, կախված է բացառապես ադրբեջանական կողմից՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ […]

Բայց երկխոսություն կա, ո՞վ է ասել՝ չկա. Շարմազանովը՝ եռյակից

՛՛Միշտ էլ եղել է նույն կարծիքն իշխանությունների և պետության, որ ցանկացած օրինական միջոցառում դրական են գնահատում, ցանկացած անօրինական երևույթ՝ կլինի դա իշխանությունների, թե ընդդիմության կողմից, թե այլընտրանքի կողմից, ընդունելի չէ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե նախքան եռյակի հանրահավաքը ոստիկանապետը խոսեց սառը ցնցուղների մասին, բայց դրանք չկան, […]

Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է

“Ոստիկանությունը ոչ մի անգամ չի սպառնում, գործում է օրենքի սահմաններում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել էր սառը ցնցուղով կանխել թեժ աշունը, սակայն եռյակը դեռ շարունակելու է իր հանրահավաքները: ՛՛Ընդհանրապես մի բան ասեմ՝ սառը ցնցուղ չկա, կա օրենքի շրջանակներում աշխատանք, որը Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է […]

Գառնիկ Իսագուլյանը ԱԱԽ քարտուղա՞ր

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ ՝ Գառնիկ Իսագուլյանին առաջարկել են պաշտոնավարել ՀՀ  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեզ հետ զրույցում Իսագուլյանը նկատեց, որ այդ հարցի շրջանակում իրեն արված առաջարկների շրջանը վաղուց փակվել է.՛՛Այդ խոսակցությունները վաղուց ավարտված են ու ես ասելու բան այլևս չունեմ՛՛,-հեռախոսազրույցում նշեց Իսագուլյանը:

՛՛Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է՛՛

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադրություն չունի անդամակցելու ՀՀԿ-ին: Այս մասին նա նշեց՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին: ”Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է էլի, ես քաղաքական գործիչ չեմ և չեմ սիրում քաղաքականությունը: Ես միշտ պրակտիկ եմ եղել և սիրում եմ պրակտիկ աշխատանք՛՛,-ասաց նախարարը, ապա հավելեց. ՛՛Կարծում եմ՝ դա ճիշտ է: Ամեն մարդ, որ իր գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի