27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Որևէ վատ բան չեմ նկատել”, ”շատ լավ՛՛. մարզպետները՝ Սուրիկ Խաչատրյանից

 ՛՛Հարցը տվեք նրանց, ովքեր ծրագիրն իրականցնում են, մեր համայնքներին հիմնականում չի վերաբերում, ընդամենը մի քանի համայնքների մասին է խոսքը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն, ապա նա նշեց. ՛՛Շատ լավ եմ վերաբերվում՛՛: ՛՛Ես ասել եմ, որ աշխատանքի ընթացքում ես […]

Դարձյալ նույն երգն է երգվում, մենք լսել ենք. Հարությունյանն՝ ընդդիմությունից

՛՛Դա ակնհայտ է, և դրա մասին խոսել ենք, այլ խնդիր է, որ ցանկացած համագործակցություն ենթադրում է երկկողմանի աշխատանք, երկու կողմից պետք է լինի ցանկություն աշխատանք կատարելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ի պատասխան հարցին, թե Կառավարությունը եռյակի հետ բանակցություններ չի ցանկանում վարել: ՛՛Մենք արդեն ունեցել ենք նման փուլ, եթե հիշում […]

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. ԿԸՀ

՛՛Որևէ արտահերթ ընտրության չենք պատրաստվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, արդյոք ԿԸՀ-ն նախապատրաստվո՞ւմ է նման ընտրություններ անցկացնել: ՛՛Մենք առաջիկայում ունենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մի քանի համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ, դեկտեմբերին ունենք ՏԻՄ համար հերթական ընտրությունների սահմանված օր: Որևէ այլ […]

՛՛Հուսով եմ, որ մի օր Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի տարածք. դեսպան

Ընտրությունների արդյունքում, կարելի է ասել, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա նշել է, որ ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում: ՛՛Առաջին հերթին ընտրություններին արձագանքել […]

Որևէ մեկը ցանակացած իրավիճակից զերծ մնալուց երաշխավորված չէ. Դ. Հարությունյան

՛՛Երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, ապա, բնականաբար, միայն դրանից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխության մասին՛՛,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ-ին անդամակցությունն արտացոլված չէ 2015 թվականի բյուջեում:Հարցին, թե ըստ կառավարության կանխատեսումների՝ ԵՏՄ-ին անադամակցելուց հետո ՀՀ-ի տնտեսությունն ավելի շատ վնասնե՞ր է կրելու, թե՞ տնտեսապես շահելու է՝ հաշվի առնելով […]

ԿԸՀ-ը կքննարկի՞ ընդդիմության առաջարկները

՛՛ԿԸՀ-ն ոչ առաջարկները ընդունող, ոչ քննարկող մարմին չէ: Բնականաբար, առաջարկությունները ամփոփելուց հետո ձևավորվում է նախագիծ, իսկ ցանկացած նախագիծ քննարկելու ժամանակ յուրաքանչյուր իրավասու անձ իրավունք ունի ներկայացնելու այլ առաջարկություններ: Ամեն պատգամավոր ունի իրավասություն նաև սեփական նախագիծը ներկայացնելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ի պատասխան հարցին, թե ԿԸՀ-ն պատրա՞ստ է քննարկել ընտրական օրենսգրքի շուրջ […]

Մահացել է Պետդումայի փոխնախագահը

Նախորդ գիշեր կյանքի 66-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ և ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ խմբակցության նախագահի տեղակալ Լյուդմիլա Շվեցովան, տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ տեղեկատվությունը հաստատել են նաև Պետդումայում: Շվեցովան մահացել է երկարատև հիվանդության արդյունքում: Լյուդմիլա Շվեցովան առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2011թ.-ին «Եդինայա Ռոսիա» Մոսկվայի մասնաճյուղից և աշխատել է սոցիալական քաղաքականության հանձնաժողովում: Մինչ այդ նա 10 […]

Արտահերթ ընտրություններ են լինելու. Փոստանջյանի լուրը զարմացրեց Մուկուչյանին

Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հայտարարեց, որ եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Պատգամավորը հետաքրքրվեց, որքան գումար է անհրաժեշտ այդ ընտրությունների համար:  ԿԸՀ նախագահը զարմացած արձագանքեց. ՛՛Անկեղծ ասաց՝ չգիտեմ՛՛: ՛՛Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել […]

Վարչապետը սարսափել է վազորդի հարձակումից /վիդեո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Լիդսում ելույթ է ունեցել, երբ շրջանցելով նրա թիկնապահներից մեկին՝ մի երիտասարդ հարձակվել է նրա վրա ու հրել նրան: Մյուս թիկնապահն ակնթարթորեն արձագանքել է՝ բռնելով տղային, տեղեկացնում է “Росбалт-ը: 28-ամյա երիտասրադին ձերբակալել են, սակայն շատ շուտով պարզվել է, որ նա ընդամենը վազորդ է, ով այդ տարածքում իր առավոտյա վազքն էր իրականացնում: […]

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող՛՛

՛՛Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող, արտահերթ ընտրություններ չեն կարող որևէ մեկին պարտադրվել՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, թե ճնշումների դեպքում չեն լինի արտահերթ ընտրություններ, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, ես չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում որոշի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի