06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Գալուստ Սահակյանի ցանկությունը

Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասաց,  որ դեռեւս ընդդիմության ներկայացրած երկու նախագծերը, որոնք ներկայացվել էին արտահերթ քննարկման, այդպես էլ չեն քննարկվել: Զուրաբյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրեց կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու եւ իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ:

“Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք էլ խուսափեինք նրանից”,-ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ինքը ղեկավարվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով եւ չի խախտել այն: Նա ընդգծեց, որ արտահերթ կարգով կքննարկվեն թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության ներկայացրած նախագծերը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանի արտահերթ քննարկման է ներկայացրել երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մյուսը Հայաստանում կառավարման ճգնաժամին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ