Հայաստանը թիրախ է իսլամիստների համար. Վարդան Խաչատրյան
”Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վտանգ է սպառնում նաև Հայաստանի համար:
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Բանխոսը մասնավորապես խոսեց ”Իսլամական ծայրահեղության ներկա զարգացումները, վտանգները Մերձավոր Արևելքի և հարևան երկրների քրիստոնյա ժողովուրդների համար. հասարակության գիտակցության մեջ այդ երևույթի ըմբռնման էությունը” թեմայի շուրջ : Կրոնագետը հարկ համարեց հիշեցնել, որ քրիստոնյաների և իսլամամիտների պայքարը միշտ է եղել է և 20.000 -անոց զորք ունեցող Խաչակիրները ջարդվեին ջիհադների կողմից. ” Իսլամի ծայրահեղությամբ ներծծված շարժումը գալիս է մեր տարածք: Այս անգամ բացառիկ է, քանի որ իսալամական խալիֆայության դիրքերից թիրախավորված են հատուկ երկներ, այդ թվում նաև Հայաստանը: Պետք է հասկանանք, որ թուրքալեզու իսլամական կայացմանը անհրաժեշտ է Հայաստանի վերացումը”,-նկատեց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ իսլամիստների հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ իսլամը պետք է հաղթի: Այս հարցը նրանց համար կենաց ու մահու հարց է և նրանք կոնկրետ թիրախավորմամբ կգնան իրենց նպատակներին:
”’Հայաստանը այսօր այդ թիրախներից մեկն է, խոսքը իհարկե չի գնում Քեսաբի հայերի տեղահանման մասին, քանի որ դա կապ չուներ իսլամիստների հետ և կազմակերպված էր Թուրքիայի կողմից: Հայաստանը այսպիսի իրավիճակներում պետք է բանակցություններ վարի իր դաշնակիցների հետ”,-նկատեց Խաչատրյանը:
Իսլամիստական հինմանական գաղափարախոսություններից մեկն է հատկապես նրանց մղում դաժան ջարդերին, Խաչաատրյանը փաստեց, որ իսլամիստները Ալլահին մոտ լինելու ճանապարհին պատրաստ են անձնասպան լինել և դա նրանց համար գերագույն նպատակ է: