27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև չի կարող չլինել համագործակցություն

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը բոյւջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե Ասոցացման համաձայնագրի համար ձևավորված աշխատանքային խումբն արդյոք դեռևս գոյություն ունի և նաև հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման համար աշխատանքներն արդյոք սկսվել են: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ քանի դեռ համագործակցության ոլորտները հարցականի տակ էր ԵՏՄ անդամակցության պատճառով, թե ինչ պարտավարություններ […]

Ձեռքներս ծալած չենք նստի. Ն. Ռիժկովը՝ ցեղասպանության 100-ամյակից

՛՛Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա՛՛,-այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի դերին: ՛՛Մենք ձեր կողքին ենք, բայց մեզ […]

ԵՄ-ն է՞ օգնելու անդամակցել Մաքսային միությանը

ԵՄ-ից ՀՀ-ին տրվող 20մլն եվրո բյուջետային աջակցությունը բաշխված է երեք խմբերի. ՛՛Մասնագիտական կրթություն և ուսուցման բարեփոխուման շարունակման և զբաղվածության ծրագրի համար պլանավորված 3 մլն ստանալու ենք, 7 մլն ստանալու ենք 2011թ-ի ազգային գործողությունների ծրագրով ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստման աշխատանքների փուլ երկուսով նախատեսված գումարները և երրորդ՝ աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների երկրորդ փուլի 12թ-ի համաձայանգրի 8մլն […]

Մոտ 34 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ստանալու

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ից ակնկալում են որպես աջակցություն երկու աղբյուրներից գումար ստանալ՝ նպատակային դրամաշնորհների ձևով և ուղղակի դրամաշնորհների: Ընդ որոշում՝ նպատակային դրամաշնորհը կկազմի 14 մլն 387 000 եվրո, իսկ ուղղակի դրամաշնորհը՝ 20մլն: ՛՛ԵՄ-ից ստանալու […]

Եռյակը նահանջում է

Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում […]

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանովը՝ ղազախ պատգամավորներին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Զրույցի ընթացքում անդրադարձ […]

Թուրք նախարարը Ֆրանսիայի խորհրդարանում ժխտել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և եվրաանդամակցության բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ԵՄ հանձնաժողովում: Լրագրողներից մեկը հարց է տվել Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք դեմ են, երբ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ որոշումներ են կայացնում քաղաքական գործիչները, գրում է Ermenihaber.am-ը: Բոզքըրը ներկաներին հիշեցրել […]

Դատախազը չմեկնաբանեց Աղվան Հովսեփյանի տեսակետը

Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը  հորդորեց  Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել: “Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետեւ քրեական հետապնդման հարուցման եւ քրեական հետապնդման գործընթացում որեւէ քաղաքական գործոն կամ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված եւ բոլոր տեսագրությունները ապացույցներով հագեցած […]

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով […]

“Ես պիտի չասեի, այլ դուք….”. վարչապետը՝ նախարարի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ, որի պետք է փոփոխություններ կատարվեր Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում: Փոփոխությունները ներկայացնելու ժամանակ նախարարը օրենքի մի քանի դրույթ բաց թողեց եւ անցավ հաջորդ օրենքին: Սա բարկացրեց վարչապետին եւ Հովիկ Աբրահամյանը  սկսեց մանրամասնել օրենքը: Վարչապետի հավաստմամբ, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի