Հայաստանին հեղափոխություն պետք չէ /վիդեո/
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կառավարությանը արած առաջարկությունը՝ կրկին վերանայել եռյակի 12 կետից բաղկացած փաթեթը, տեղավորվում է իշխանության տնտեսական բարեփոխումների փուլի մեջ: Նման տեսակետ հայտնեց ՀԿԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը եւ նշեց, որ առաջիկայում Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը:
Պատգամավորի կարծիքով Ռուսաստանին դուր չի գա, որ Հայաստանում ներքին կայունություն չլինի: “Եթե երկրի ներսում լինեն ցնցումներ, նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական միությունում են այդ ցնցումները, ինչի համար Ռուսաստանում գլուխ չեն շոյում, ավելի ճիշտ հակառակ են շոյում”,-ասաց նա:
Հարցին, թե ստացվում է, որ նախագահը Ռուսաստանի հրահանգով է կառավարությանը առաջարկել վերանայել 12 կետերը, Զոհրաբյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց:
“Մենք այս դեպքում պետք է խորհրդակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԵՏՄ անդամ մյուս անդամ երկրների հետ: Բայց իմ անձնական կարծիքն է, որ մեր երկրի ներսում ցնցումները կարող են դուր չգալ նաեւ Ռուսաստանին: Մենք մի միություն ենք եւ մեր ներքին ցնցումները կարող են նրանց դուր չգալ”,-ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, այսօր հեղափոխությունների ժամանակը չէ, Հայաստանին ներկայումս պետք է կայունացում: