20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուրը գնում է իշխանափոխության՝ ըստ իր պատկերացումների

”Նրանց միջև հակասություններ չկան, կան գործունեության մոտեցումների տարբերություններ, ինչը բնական է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները նրանց միջև եղած հակասությունների մասին են վկայում: Նա նշեց, որ եռյակը դե ֆոկտո դաշինք է, ոչ թե իրավական հիմք ունեցող դաշինք: ՛՛Նրանք փաստաթուղթ չեն ստորագրել, չեն ստեղծել մեկ ղեկավար մարմին, որը նրանց քայլերը կորոշի, ուղղակի  երեք ուժերը միասին մեկ ճանապարհով գնում են, և ասում են, որ այդ ճանապարհը տանում է դեպի իշխանափոխության՛՛:

Ա. Բադալյանը կարծում է, որ եռյակի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրն իրավունք ունի առանձին-առանձին իր կուսակցական գործունեությունն իրականացնել: ՛՛Մասնավորապես Բարգավաճ Հայաստանը գտնում է, որ իշխանափոխության հասնելու համար պետք է շտաբներ ստեղծել, տարբեր տեսակի գործունեություն իարկանացնել, ինչը նշված է կուսակցության ղեկավարի հանձնարարականներում, իսկ Կոնգրեսը գտնում, է, որ անընդհատ պետք է ակտիվ հանրահավաքներ լինեն, և գնում է այդ ուղղությամբ: Յուրաքանչյուրը գնում է իշխանափոխության՝ ըստ իր պատկերացումների՛՛:

Հարցին, թե իսկ համագործակցությունը կարող է դադարեցվել, նա պատասխանեց. ՛՛Բնական է, եթե այդ համագործակցող կողմերից մեկը տեսնի, որ մյուս ուժեչրն այլ  գործունեույթւոն են իրականացնում, ինչը չի համապատասխանում իր ծրագրերին, իր գործելաոճին, չի բացառվում, ուղղակի կլինի, թե ոչ, դա այլ հարց է՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ի հայտարարությունը, որ շտապել պետք չէ, կապում են Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման հետ, ապա Արմեն Բադալյանն ասաց, որ դեռ հայտնի չէ՝ նման հանդիպում եղել է, թե ոչ, քանի որ ոչ նախագահի, ոչ ԲՀԿ առաջնորդի խոսնակները այդ տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատել: 

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ հույժ անհրաժեշտ է համարել, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։ 

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը. ՛՛Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ