11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Եռյակում դեռ հստակություն չկա

Եռյակի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ծավալվել են արդյունավետ քննարկումներ: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

“Քննարկել ենք կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ շարժման բովանդակցության հետ կապված հարցեր: Կազմակերպչական մասը վերաբերել է մեր կողմից հանրապետության ողջ տարածքով շարժումը համակարգող շտաբների ստեղծմանը, իսկ բովանդակային մասով քննարկել ենք մեր հետագա անելիքները”,- ասաց նա:

Եռյակը այս նիստում չի չշտել անելքիները. Դրանք կքննարկվեն նախ եռյակի կուսակցություններում:

“Կուսակցությունները վաղը ներսում կքննարկեն բոլոր հարցերը, որից հետո արդեն մյուս օրը եռյակը նիստ կգումարի: Այդ ժամանակ մենք վերջնականապես կհստակեցնենք մեր անելիքները”,- վստահեցրեց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչն է եռյակին խանգարել, որ այսօր հստակեցնեին հետագա անելիքները, պատգամավորն ընդգծեց, որ թե՛ շտաբերի ձեւավորման, թե՛ հետագա անելիքների առումով կուսակցություններում առանձին քննարկումների անհրաժեշտություն կար: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ