06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ եմ լսում. Զ. Փոստանջյանը՝ ՛՛Ժառանգության՛՛ հետ կապված սկանդալից

՛՛Առաջին անգամ ձեզանից եմ լսում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին: Նշենք, որ մամուլը գրել էր, որ ՛՛Ժառանգությունում՛՛ եղել է ներկուսակցական սկանդալ՝ կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ ՛՛ժառանգականներ՛՛ կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ դա հայտնաբերվել է: Հայտնաբերվել է նաեւ այդ երիտասարդների ամենօրյա […]

Միգուցե Ծառուկյանը ՛՛փայ մտնելու՛՛ օրինակներ բերի /վիդեո/

՛՛Ես չեմ ընթերցել իր ելույթը, ինքը կարող է այդ հարցին պատասխանել՝ միգուցե նաև օրինակներ բերելով, որ իր համար շատ հայտնի են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե պետք է դադարեցնել ՛՛զոռբայաբար փայ մտնելը՛՛: Henaran.am_ի հարցին, թե արդյոք եռյակի հանրահավաքներ […]

՛՛Հանցագործը թուրքական պետությունն է՛՛

Անդրադառնալով կառավարության կողմից ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ իր կարծիքով՝ իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է, ինչի համար էլ արագ տեղաշարժեր են արվում: Բանախոսն ասել է, որ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պետական բյուջեի վատնում է, եւ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ մեկին ցանկանում են առաջ տանել […]

Թուրք պրոֆեսորը կոչ է արել ուժեղացնել ցեղասպանության ժխտողականությունը

Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քւլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Ուլուսալ քանալ՛՛-ին: Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Հայոց ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել […]

Սպասելի որոշում՝ անորոշ հեռանկարով

Տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որը որոշում կայացրեց` «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ստեղծելու մասին: Ու թեև ԲՀԿ առաջնորդը դեռևս հոկտեմբերի 24-ին էր հայտարարել, թե արդեն սկսվել են այդ գրասենյակների հիմնման աշխատանքները, բայց այդ մասին որոշումը կայացվեց ու հրապարակվեց միայն այսօր: Նշված փաստաթղթի ամենակարևոր բնութագրիչը դրանում պարունակվող նորությունների չափազանց փոքր քանակն է: Այսպես, փաստաթղթի առաջին կետում […]

Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից. Ազնավուրը հերքել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ թուրքական “Պոստա” թերթին որեւէ հարցազրույց չի տվել: “Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական “Պոստա” թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից”,- գրել է Ազնավուրը։ Հիշեցնենք, որ թուրքական “Posta” թերթը հարցազրույց էր տպագրել Ազնավուրի հետ, որտեղ շանսոնյեն իբրեւ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել: Ավելի ուշ […]

Եռյակի տարող ուժը…./վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային բոլոր առումներով վայելում է ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդի հարգանքը: Չնայած Արամ Կարապետյանը չի վստահում եռյակին և բավականին քննադատող տեսակետներ է հայտնում երկու առաջնորդների՝ Լևոն Տեր Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, նույն բախտին չի արժանացնում նաև  Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանի այնտեղ գտնվելը զուտ մի բանի արդյունք է, զուտ քաղաքագիտական բան եմ […]

Ի՞նչ կտան կառուցվածքային փոփոխությունները

Այսօր կայացած կառավարության նիստում հայտնի դարձավ, որ երկու նախարարություններ միավորվում են և ստեղծվում է մեկ նոր նախարարություն: Այսպիսով, նախարարությունների թվաքանակը մնում է նույնը, իսկ բովանդակությունը ոնց որ թե կարող է փոխվել:  Արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը տարածքային կառավարման նախարարության հետ առավել քան տրամաբանական է: Եթե նկատի ունենանք, որ մեկ ուրիշ որոշումով էլ կառավարությունը հաստատել է համայնքային […]

Բյուջեի նախագիծը կընդգրկվի քառօրյայում

Նոյեմբերի 6-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Գագիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում “ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի […]

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ և Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բոայեն խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Դողան՛՛  գործակալությանը: Նոր օրինագիծը ցեղասպանությունը ժխտողների համար նախատեսում է 5 տարի ազատազրկում և 45 հազար եվրո դրամական տուգանք: Հաղորդվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարով հայտնի ֆրանսիացի պաշտոնյայի ներկայացրած օրինագծի տակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի