22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ և Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բոայեն խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Դողան՛՛  գործակալությանը:

Նոր օրինագիծը ցեղասպանությունը ժխտողների համար նախատեսում է 5 տարի ազատազրկում և 45 հազար եվրո դրամական տուգանք:

Հաղորդվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարով հայտնի ֆրանսիացի պաշտոնյայի ներկայացրած օրինագծի տակ ստորագրել են Ֆրանսիայի տարբեր հայաշատ բնակավայրերից ընտրված 23 պատգամավորներ: Նոյեմբերի 4-ին  ներկայացված օրինագծի տակ իրենց ստորագրությունը դրած պատգամավորների շարքում է նաև ֆրանսահայ պատգամավոր Պատրիկ Դևեջյանը:  

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ