19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Ինչի չէ՞”. իշխանությունը պատրաստ է լսել

Իշխանությունները պատրաստ են լսել եռյակի առաջարկները: ՛՛Իհարկե, պատարստ ենք լսելու, բայց դե դա դեռ չի նշանակում, որ եթե լսեցինք, ուրեմն անպայման պիտի համաձայնենք՛՛,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: ՛՛Տեսնենք՝ ինչ առաջարկներ են ներկայացնում, ինչի չէ՞՛՛,-նկատեց պատգամավորը:

Այդպիսի իրավունք նախատեսված չէ Սահմանադրությամբ, Սահմանադրությամբ նախատեսված է իշխանափոխությունը հերթական ընտրությունների ժամանակ փորձել կազմակերպել, արտահերթ ընտրություններն արդեն հակասահմանադրական են, եթե փորձում են ճնշումների միջոցով գնալ իշխանափոխություն, դա հակաօրինական է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բոլոր երկրհերում է այդպես:

Հարցին, թե կգնան արտահերթ ընտրություններին՝ հաշվի առնելով, որ իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, ինչի մասին պահանջում է եռյակը, պատգամավորը պատասխանեց. ՛՛Թող պահանջեն, մենք էլ գտնում ենք, որ պետք է լինի՛՛: ՛՛Ես Վանգա տատիկը չեմ, բայց ռեսուրսները երբ որ համեմատում եմ, տեսնում եմ, որ իրենք ռեսուրս չունեն՝ ընտրազանգված չունեն այդքան, որն ի հայտ է գալիս ընտրության օրը: Այդ օրը խնդրեմ թող դիմեն օրենքով թույլատրված բոլոր քայլերին և փորձեն գան իշխանության: Կարծում եմ, որ դրա համար իրենք ռեսուրս չունեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ