03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանը հարթակ է եկել, որ…

”Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միամիտ հույսեր է փայփայում, որ Գագիկ Ծառուկյանին իր հայատարությունների մեջ մխրճելով՝ կկարողնանա նրա ձեռքից վերցնել շարժումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ՛՛ ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ Ծառուկյանը հարթակ եկել է 2017-2018 թթ-ի խնդիրը լուծելու համար։ Սաֆարյանը չի բացառում, որ Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքի ժամանակ պատմած անեկդոտներում ենթատեքստ պետք է փնտրել, մասնավորպես […]

Բաղդադում էլ խուրմա կա, Ծառուկյանը թող էթա /վիդեո/

“Գագիկ Ծառուկյանը 10 տարի իշխանություն ա եղել, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, չնայած դրանից առաջ էլ, ոնց եղավ հիմա… Բաղդադում էլ խուրմա կա, Ծառուկյանն ինչ ուզում ա թող եթա դառնա”,-այսպես արաձագանքեց գեներալ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այն հարցին, թե ինչպես է վերաբերում Ծառուկյանի նախագահ դառնալու ցանկությանը: Մանրամասները տեսանյութում:

Աղոթքից մինչև մարդեղության առեղծված. շնորհանդես /ֆոտո, վիդեո/

Արված գործի վկայությունը՝ միայն պտուղների քաղցրությամբ չափենք; Մարդու տեսակի ու տեսակի մեջ ապրող մարդու խնդիր կա: Պարադոքս, որը համահունչ ու հաղթաքայլ արշավում է՝ կյանքի երակի միջով ու ելևեջվում իրականության աստճանահարթակին: Աղջկական ժպիտով, ու մարդկանց հավատածեսի լռության արանքից ծիկրակող մի աղջիկ՝ իր փոքրիկ ուսերին արդեն 5 տարի կրում է մի բեռ: Բեռը այդ կոչվում է՝ նվիրում: […]

Ընտրությունները պատվերով համերգ չեն. Է. Շարմազանով/վիդեո/

“Եռյակի առաջարկներին կամ պահանջներին ես անդրադարձել եմ եւ ավելացնելու բան չունենք: Այդ առումով մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով եւ պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Շարմազանովի խոսքով, ընտրությունները պատվերով համերգ […]

Բյուջեում ո՞նց պիտի երեւա. վարչապետի հարցը լրագրողին /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առաջ պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց, որ կառավարությունը պայքարում եւ շարունակելու է պայքարը ստվերի դեմ: Դիտարկմանը, թե ստվերի դեմ պայքարի արդյունքները պետբյուջեի նախագծում արտացոլված չեն, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. “Դուք ո՞ր հարց եք տալիս…… այսինքն բյուջեում ի՞նչը պիտի երեւա”: Շարունակությունը տեսանյութում:

Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում անդամ պետությունների համար. Հ. Նաղդալյան

Երեկ տեղի ունեցավ  ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որը հոկտեմբերի 10-ի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրումից հետո, ըստ էության , առաջին պաշտոնական, նման բարձր մակարդակով քննարկումն էր ԵՏՄ անդամակցության  հեռանկարների շուրջ: Ընթացիկ աշխատանքների շուրջ  զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: […]

Առանց ակնարկների. ԲՀԿ-ում պատրա՞ստ են

՛՛Պարոն Ծառուկյանի բոլոր հարցազրույցները բաց և թափանցիկ խոսքեր են, որոնք ոչ թե ակնարկներ ու մեսիջներ են. ամեն մարդ գտնում է այդ խոսքերի մեջ իր ցանկացածը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: ՛՛Ես կարծում, որ հարցազրույցում լիարժեքորեն շարադրված են այն մոտեցումները, որոնք մեր քաղաքական թիմն այսօր ներկայացնում է, և ավելացնելու կամ գեղեցկազարդելու որևէ […]

Մեղք գցելու որևէ խնդիր չկա. նախարարը՝ վարչապետից

”Մենք որևէ հայտարարություն չենք արել, որ հրաժարվելու անհրաժեշտություն լինի, մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման, և ներկայացրած նախագիծն առաջարկություն էր մեր կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ էր նշանակում վարչապետի երեկվա հայտարարությունը, որ որևէ հղի կին […]

Ինչո՞ւ երկրորդ երեխայի համար հատկացվող գումարը չեն ավելացնում

Ազգային ժողովում 2015թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու է Կառավարության ծրագրից հանվել ծնելիության խթանման փիլիսոփայությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց. ՛՛Համաձայնեք՝ ժողովրդագրական վիճակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են, և որևէ մեկ քայլով կամ մեկ ծրագրով հնարավոր չէ բան փոխել՛՛: Նա նշեց, որ այս ուղղությամբ պատգամավորների, բազմաթիվ փորձագետների, ոլորտի մասնագետների […]

ԱԺ չորս խմբակցությունները աշխատանքային խումբ են ձևավորելու. ՕԵԿ պատգամավոր /վիդեո/

Ազգային ժողովի ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը, այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, ասաց, թե ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ՕԵԿ նախաձեռնության շուրջ: ՛՛Հենքը լինելու է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Նաև պահանջվելու է, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն՛՛,-նշեց  Մարգարյանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված