08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն սպասում է Ծառուկյանին /վիդեո/

”Ով մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց ”,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե ոչ իշխանական ուժերը մերժում են բանակցությունների նստելու հնարավորությունը իշխանությունների հետ: ”ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են”,-հարցրեց Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Շարմազանովը հիշեցրեց, որ ԱԺ նախագահի մոտ եղած  հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը տեսակետ չի հայտնել:

”Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին: Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` ՛՛Բարգավաճ Հայաստանից՛՛ դուք տեղյակ եք, թե ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք:

Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է ասաց՝ դուք ասացիք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ