30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղամարդկություն է պետք. Րաֆֆի Հովհաննիսյանը ՛՛դեղեց-եղեց՛՛ եռյակին

 “Հրաշալի ու աննախադեպ է, և լիցքավորող, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից ու հուսախաբությունից հետո էլի պահանջում է իր իրավունքն, ուզում է փրկել իր ընտանիքն ու հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ”’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Ժառանգություն’’ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում վիճահարույց ընթացք կար, խոստովանեց` իր վարքի մեջ ևս վիճահարույց բաներ են նկատվել.

‘’Մենք ասել ենք միացյալ հրապարակ ու միացյալ օրակարգ, և շատ ուրախ եմ, որ դա կայացել է: Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ’’:

Հովհաննիսյանի խոսքով՝ հոկտեմբերին երկու շատ լավ հանրահավաքներ են եղել, դա արժեք է, որ պետք է պահպանվի: ‘’Միաժամանակ պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունն` ասելու, որ որոշ բաց հարցեր են մնում` հրապարակային գործունեության շարունակականության խնդիրրը, շարժման սկզբունքների հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը:

Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն հռչակագրի, շարժման հրապարակային գործունեության մասին: Ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր պատվիրակների գործունեությանը զուգահեռ ես հրապարակեցի մի նախագիծ, որը պետք է ժողովրդին ներկայացվեր բաց տեսքով, ոչ թե գաղտնի շարժման սկզբունքները և ողջունեցի, որ գործընկերները բաց են խոսում:

Մեր նպատակն ազատ, անկախ, սահմանադրական Հայաստանն է, որին հասնելու հիմնական միջոցն անհապաղ ամբողջական իշխանափոխությունն է, և դրա համար միասին պետք է լծվենք գրասենյակներ ստեղծելու աշխատանքին’’:

Ըստ ‘’ժառանգության’’ ղեկավարի` քանի դեռ այս հարցերը լուծված չեն, չեն կարող խոսել միասնական որոշումների, շարժումների, գրասենյակների մասին: ‘’Մենք հավատում ենք շարժմանը, բայց արդեն ճշմարտության պահը հնչել է ու կոչ եմ անում բաց եղանակով հասնել համաձայնության: Մենք գործելու ենք մեր գործընկերների հետ խորհրդարանում, բայց անհրաժեշտ ենք համարել, որ նոյեմբերին գոնե մեկ անգամ հրապարակ իջնենք ու ներկայանանք ժողովրդին՛՛:

‘’Ժառանգությունը’’ կմասնակցի դեկտեմբերի տասին կայանալիք ՀԱԿ-ի ավանդական երթին, բայց հիմա քաղաքացիական առաջարկ է ներկայացնում:

‘’Հրավիրում եմ քաղաքացիական ժողովի` ազատ, անկախ սահմանադրական Հայաստան, ամբողջական իշխանափոխություն, իրավատեր քաղաքացի, ճանաչված Արցախ: Դեկտեմբերի հինգին, ժամը հինգին Ազատության հրապարակ: Տաս հոգի կլինենք, թե տասը հազար, մենք լինելու ենք հրապարակում’’: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի քանի օր անց էլ կլինեն Վանաձորում ու Գյումրիում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ