21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Ձախողման բան չկա՛՛

՛՛Խնդիրն այն է, որ մարդիկ նոր որդեգրում ունեն, մտածում են` իրենք պետք է թելադրեն, ինչ-որ մարդիկ ստուգեն իրենց թելադրությունն ու գնահատական դնեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՛՛Մարդիկ, եթե պայքարում են որևէ խնդրի շուրջ, պետք է մասնակից դառնան դրանք լուծելուն,-կարծում է նա:

Դիտարկմանը, որ մինչև սեպտեմբերի 30-ը 6 ամիս ժամանակ ունեին` այդ հարցերի քննարկման համար, Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Դե հիմա ես էլ ժամկետ եմ տալիս մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը, որպեսզի իրենք կարողանան տիրապետել իրենց և եթե հանկարծ չտիրապետեցին, ոչ մի երկխոսություն պիտի չլինի՛՛:

Ինչ վերաբերում է եռյակի տեսակետին, թե 12 կետերը ոչ թե քննարկման, այլ լուծման կարիք ունեն, Գ. Սահակյանը նկատեց. ՛՛Այսինքն` իրենք որոշում են, կատարողներն ուրիշնե՞րն են՛՛: Ըստ նրա` ցանկացած քաղաքական թիմ, երբ մի բան որոշում, առաջարկում է, պետք է դրա մասնակիցը լինի:

Նրա խոսքով` ինքն ամեն օր խոսում է ընդդիմության ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն` նա ասաց, որ 12 կետերը կառավարությանն են վերաբերում, սակայն համամասնական-մեծամասնական հարցը պիտի ԱԺ-ում քննարկվի:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանի` բանակցություններ սկսելու նախաձեռնությունը ձախողվեց, նա արձագանքեց, որ ձախողման խնդիր չի տեսնում: ՛՛Մարդիկ պարզապես ոչ թե քաղաքական պրոցեսներում են, այլ քաղաքական պրոցեսներում ուզում են լինել՝ որևէ շահեկան խնդիր ունենալու համար, որն է առաջկա ընտրություններում իրենց դիրքերն ամրապնդելը: Մենք չէ, որ պետք է ամրապնդենք իրենց դիրքերը, իրենք պիտի գնան այդ ճանապարհով՛՛,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ եռյակը չի հավատում իշխանության անկեծությանը, Սահակյանն արձագանքեց, որ դա նշանակում է` մենք ասում ենք, դուք պարտադիր պետք է անեք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ