04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամեն ջանք պետք է գործադրենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով /վիդեո/

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր: Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր Արցախ կատարած այցելության արդյունքները: Հարցին, թե նախագահը գոհ էր այցից, նա պատասխանեց. ”Ես կարծում եմ, որ դուք ել հետևել եք զորավարժություններին և որպես լրագրող գիտեք, որ այդ զորավարժություններն աննախադեպ էին, լուրջ քանակի ու որակի տեխնիկա էր այնտեղ ներգրավված, շատ քանակությամբ զինվորականներ: Այդ զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես Հայաստանի ու Արցախի զինված ուժերը կարող են  լավագույնս կատարել իրենց պարտավորությունները”:

Շարմազանովն ընդգծեց, որ ուղղաթիռի դեպքի հետ կապված իրենց դիրքորոշումը մնում է նույնը` Ադրբեջանն իրականացնում է անթույլատրելի քայլեր:
”Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհով լուծելու համար ես այն պաշտոնյան չեմ, ոչ դրա մասին խոսեմ։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի է Արդբեջանի նման պահվածքը, և դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, համանախագահներ, տարբեր կազմակերպույթուններ հստակ բացասական գնահատական հնչեցրին` այս իրավիճակի հետ կապված։
Մեկ անգամ էլ եմ ընդգծում, որ անզեն ուղղաթիռին հետևից խոցելը միայն վախկոտների, միայն բարբարոսների վարքագիծն է։
Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր պռեսինգը, որ իրականացնում է այս մի քանի օրվա ընթացքում”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ