08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմ համակիրների բանակը կուսակցությունում բավականին շատ է. Գ. Սահակյան

՛՛Այդ երկու օրինագծերն էլ կընդունվեին, եթե ես բանձևեի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիմանն ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով այսօրվա նիստում չընդունված մի քանի օրինագծերի մասին:

՛՛ Ցանկությունս մեծ էր, պարզապես 20 րոպե ընդմիջումից հետ պատգամավորների մեծ մասը մտածում է` երկրորդ կանչն էլ պիտի լինի, այնինչ առաջին կանչով պիտի լինեն տեղում: Ես կարող էի ձգձգել, մինչև պատգամավորները հավաքվեին: Ինչ վերաբերում է ձախողելուն` ես կարող եմ վաղն արտահերթ նիստ հրավիրել 2 օրենքներ էլ անցկացնել ՛՛,- ասաց նա:

Հարցին` իր ազդեցությունը թուլացել է Հանրապետականում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ երբեք չի որոնել ազդեցությունների որոշակի ճամբար: ՛՛Ես մեկ անգամ ասել եմ` ես Գալուստ Սահակյանն եմ, իմ ազդեցությունը, իմ, իմ էներգիայի մեջ է: Երբևէ իմ ազդեցությունը հնարավոր չէ… ես չեմ ցանկանում մարդկանց վրա ազդել: Ես Հանրապետական կուսակցության ակունքներում կանգնած եմ և ինձ ոչ միայն քացաքական, այլև կուսակցական գործիչ եմ համարում: Իմ համակիրների բանակը կուսակցությունում բավականին շատ է, ոչ թե այն առումով, որ ինչ-որ մի երկրորդ գործողություն եմ անում, այլ պարզապես եղել եմ Հանրապետայկան կուսակցության հիմքերում և բոլորի հետ ճանապարհ եմ անցել՛՛,- եզրափակեց ԱԺ նախագահը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ