24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջինի ծանրությունը

«Այդ հարցը, կարծում եմ՝ մեր օրակարգում դեռևս չկա, համապատասխան քննարկումներ չկան, ընդամենը մամուլի լուրերն են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու հարցն ամեն դեպքում քննարկվում է իշխանական կուլիսներում, և ՀՅԴ-ին կտրվի նախարարական մի քանի պորտֆել: «Ընդհանրապես կոալիցիայի մասին քննարկումներ չկան»,-ընդգծեց պատգամավորը :  Մելիքյանի խոսքով՝ պաշտոնակնությունների […]

«Պառազիտ մարմիններ են»

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր դրվեց քվեարկության ու ընդունվեց 88 կողմ,20 դեմ և 4 ձեռնպահ ձայներով։ Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի պատրաստվում քվեարկել մի նախագծի օգտին, որը սպասարկում է որոշակի խմբի շահեր։ «Մենք չենք քվեարկի մի նախագծի օգտին, որի Սահմանադրության հետ խնդիրներ ունի, հակառակ […]

Ի՞նչ ունեն կիսելու Փոստանջյանն ու Մարտիրոսյանը

Մարտի 12-ին տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն ՀՀԿ նախագահի եւ «Ժառանգության» վարչության երկու անդամների միջեւ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը  մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ստեղծված լարվածությանը։ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ   ինքն անձամբ նման հանդիպման չէր գնա, սակայն իրենց կուսակցությունում առկա է ծայրահեղացված ազատություն։ […]

«Սիրով կընդունեմ Սերժ Սարգսյանին»

«Ակնհայտ է, որ լուրջ խնդիրներ ունենք ԵՏՄ-ի հետ, Պերմյակովը , որին չեն հանձնում Հայաստանին: Արդեն նախագահ Սարգսյանի շուրթերից է հնչում, որ Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին: Սա արդեն ահազանգ է ու ինչ-որ տեղ հիշեցնում է 1921 թվականը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ առաջիկայում իշխանափոխություն կլինի.«Ես չեմ ուզում […]

«Ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանել»

«Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեց Ազգային ժողվում: Նախագծի համահեղինակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած քննարկումները բավականին օգտակար են եղել. «Մեր գործընկերների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ձեռք բերվեցին համաձայնություններ, բոլոր առաջարկները հիմնականում ընդունվել են, և ձեզ բաժանվել է լրամշակված տաբերակը»,-ասաց նա: Արձագանքեց նաև […]

Պոլսո պատրիարքության անհասկանալի քայլերը

Այն, որ ապրիլի 24-ին Պոլսո պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն հնչելու, ցույց է տալիս, որ Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո պատրիարքարանն անկազմակերպ […]

Զգացմունքային ու միշտ ոգևորված. 8 տարի առանց Անդրանիկ Մարգարյանի /վիդեո/

Այսօր` մարտի 25-ին, հայ  հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից էր,  պաշտոնավարելով`   2000-2007թթ.:  1995-99-ին՝ նա  ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը,իսկ 2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. […]

Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին իրեն հայ անվանելու համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր […]

Քաղաքական հարցեր բարձրացնող իմ ընկերների հետ թշնամիներ չենք … Անդրանիկ Մարգարյան /վիդեո/

Ութ տարի առաջ`մարտի 25-ին հանկարծամահ եղավ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա ընկերների ու բարեկամների խոսքով` մինչ օրս նրա տեղը բաց է մնացել: Մարդու նրա տեսակը համարյա չլրացվեց: Մարդասեր, բարի, հումորով, ավանդապաշտ ու հայրենասեր, գիտեր խոսքի արժեքը, գիտեր, որ պահին` ինչպես կողմնորոշվել: Քաղաքականության մեջ դեմ էր կտրուկ, “թուր-թվանքով” հարցեր լուծելուն : Գնահատում էր անգամ իրեն ամենասուր […]

Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մի եվրոպական կառույց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է ազդարարում այդ մեծագույն ոճրի միջազգային ճանաչման գործում։ Միջազգային կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ իրենց խոնարհումը հայտնելով նահատակված հայորդիներին և կոտորածներից փրկված ու վերապրած հերոսներին։ Վերջին օրերին դատապարտող բանաձևեր ընդունեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, Եվրանեսթը։ Միջազգային հանրությունն աջակցում է հայ ժողովրդի պայքարին, որը տարիներ շարունակ հետևողականորեն տարվում է ցեղասպանությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի