06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Երկրորդ նախագահը, որ 148 միլիոնը վարի էլ տալիս…»

«Էսքան բողոքում եք Ուկրաինան… Ուկրաինան էսօր գազը ստանում է 247$-ով, 280-ով ծախում է, մենք գնանք, էս ժողովրդին ի՞նչ ասենք, որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը, 164-ով ստանում ենք, 340-ով ծախում ենք, սա չկա ձեր զեկույցում»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` դիմելով Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Բագրատյանի համար անհասկանալի է, թե ինչպես է պատահում, որ Գազպրոմի տնօրենը ներկայանում է որպես օլիգարխ.

«1998 թվականին Հայռուսգազարդի կեսը տվեցինք ռուսներին 148 միլիոնով, դրա դիմաց փող պիտի գար 148 միլիոն, չի եկել. հանրապետության երկրորդ նախագահը, որ 148 միլիոնը վարի էլ տալիս, մոգոնել էր հանձնաժողով` մի քանի պոպուլիստներով մազութի գործ էին քննարկում, վերցրել էին իմ իսկ վերահսկողության ծառայության տեղեկանքը, բերել ձեզ հարիֆցել ու մատուցում էին: Դա միակ դեպքն է, որ իշխանությունն ընկավ հետևներից, որ նստացնի, վերջում ներողություն խնդրեց ու գնաց»,-ասաց Բագրատյանը:

Վարդան Այվազյանը պատասխանեց, որ գազը 340$-ով վաճառվում է սպառողների մոտ 34%-ը, իսկ ինչ վերաբերում է 66%-ին, Այվազյանը նկատեց՝ 238$-ին համարժեք դրամով: Սակայն Բագրատյանը տեղից միջամտում էր, և Այվազյանը հորդորեց չընդհատել իրեն. «Ինչ վերաբերում է նրան, թե մեր մեջ ով է օլիգարխ դառել, դուք էիք դեմ բացի ՀՀԿ-ից»,-ասաց նա: Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ Գազի հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվել են. «Դա եղել է բոլորիս համաձայնությամբ, բոլորս միասին նստած ենք եղել, ամբողջ նիստերի գործընթացը ձայնագրվում էր, եթե իմ որևէ խոսքը չի պարունակել ոչ ճիշտ տեղեկատվություն, կարող եք ձայնագրությունը հանել»:

Անդրադառնալով 148 միլիոնով Հայռուսգազարդի կեսի վաճառքին՝ Այվազյանը նկատեց, որ եթե հիշողությունը չի դավաճանում, ապա այդ գումարի դիմաց փոխհատուցում է եղել գազի տեսքով: Բագրատյանն արձագանքեց, որ այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները և շեշտեց, որ ելույթով հանդես կգա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ