24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դա պահանջատիրության թաղման ուղերձն էր.Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին պատասխանն էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին»: «Այսօր իմ ելույթը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և հայտնի հռետորի այսօրվա ուղերձին: Ինչպես գիտեք, ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն անկյունաքարերն են ԼՂՀ միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեզ է պետք.նամակ Էրդողանին

ՀՀ ԱԺ ժատգամավոր Մարգարիտ Եսայանի    բաց նամակը  Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ռեջեփ Թայիբ, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչելու դեպքում էլ, հաստատ Դուք չեք այն մարդը ու այն  երկրի ղեկավարը, ում հետ ցավից կխոսեմ: Հարևան ենք ու հազարավոր կիլոմետրեր չեն բաժանում մեզ, բայց ցավի տրամագծորեն տարբեր ընկալում ունենք, մենք ցավը […]

Օլիմպիական հաղթանակ չի, սպորտային ձեռքբերում չի. Թևան Պողոսյան

ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի գործընկերներ Վերջերս ավարտվեց «Եվրոնեսթ» Խորհրդարանական Վեհաժողովի և ՀՀ-ԵՄ խորհդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստերը Երևանում։ Եվս մեկ անգամ հավաստվեց մի պարզ բայց թանկ եղելություն. Եվրոպայի դռները բաց են մեր առաջ։ Բայց ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք բոլորս՝ քաղաքական գործիչներս, քաղաքագետները ու առավել ևս հասարակ մեր […]

Ներող կլինեք, սա կործանում է, գահավիժում

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց ՀՀ տնտեսության արձանագրած «վերջին ռեկորդները»: Նա նշեց, որ Հայաստանը հարավային Կովկասում մեկ շնչին ընկնող ՀՆԱ արդյունքի թվով երրորդն է, երբ երկրորդ տեղում էր, և երկրորդն է տնտեսական աճի տվյալներով, երբ 2012-ին երկրորդ տեղում էինք: «Հայաստանն իր վերջին 500 դոլարի պարտատոմսերով նոր ռեկորդ […]

Ադրբեջանցիները չեկան, վախեցան, որովհետև մեղավոր են.Ռուզան Մուրադյան

Անցյալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության խորհրդարանական «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը: Այն շատ լավ էր կազմակերպված, բարձր մակարդակի ջերմ ընդունելություն. այսպես գնահատեցին մեզ մեր հյուրերը: Այս փաստը մենք պատվով արձանագրեցինք: Պատմական էր պահը մեզ համար, ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ Եվրանեսթի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվեց: Մասնակիցների մեծամասնության կողմից քննադատվեցին ցեղասպանությունը, հայերի ցեղասպանությունը, […]

Թուրքերը պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքին

Թագուհի Մարկոսյանի պատմությունը 1909 թ., գյուղ Ալի Էմմա Մարկոսյանը ներկայացրել է իր հոր տատի՝ Թագուհի Մարկոսյանի պատմությունը: Նա 6 տաարեկան երեխա է եղել, երբ մայրը նրան հանձնել է ամերիկյան որբանոց՝ խոստանալով վերադառնալ: Սակայն մինչև մոր վերադարձը Թագուհին բազմաթիվ դաժանությունների է ականատես եղել, գրում է armeniangenocide100.org-ը: «Վեց տարեկան երեխա էի, երբ մայրս ինձ հանձնեց ամերիկյան որբանոց […]

Տիգրան Ուրիխանյանը սթափության կոչ է անում

«Փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում: Անշուշտ, դրանից հետո բոլորս ստիպված եղանք մի պահ կանգ առնել, անշուշտ հանրությունը հայտնվեց մի տեսակ ապատիայի մեջ»,-այսօր  ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը հարցնում է, թե արդյոք փետրվարից հետո քառասուն տոկոսի հասնող աղքատությունը երկրում վերացավ, աղքատությունը պակաեց, ու գործազրկությունը ոչնչացվեց, բարադիությունը պետական կառավարման համակարգում […]

ՀՅԴ-ի փրկությունն այլևս անհույս է.գնում են Հիմնադիր խորհրդարան

ՀՅԴ մի խումբ անդամների հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանին միանալու վերաբերյալ Մենք՝ ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը և Թորոս Թորոսյանը, Տարիներ շարունակ ականատես լինելով ՀՅԴ-ի ղեկավարության ապազգային գործունեությանը, որի ամենազազրելի դրսևորումը դավաճան և հանցագործ ռեժիմի հետ գործակցությունն է, ինչպես նաև […]

Ամեն պատգամավոր չի կարող այդքան խորանալ. Է. Մարուքյան

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա   գտնում է, որ այն կարևոր փոփոխություն է, և այն ծախսերը, որ կարվեն, սրա համար ամենարդյուանվետ ծախսերն են։ «Զարմանում եմ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչնն ինչպես կարող է դեմ լինել Օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթն զարգացնելուն։ Կարծում եմ՝ գրասենյակը պետք […]

Եթե կա ՎՊ նախագահի նկատմամբ դժգոհություն, ապա կարելի է հանել նրան

ԱԺ-ում 3-րդ և վերջնական ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց. «Զարգացած պետությունների օրենսդիր մարմինները ունենում են օրենսդրական, ներկայցուցչական և վերահսկողական գործառույթներ, և այս նախագիծը եկել է լրացնելու վերջին 3-րդ գործառույթի մեզ մոտ առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի