Կիպրոսի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն քաղաքակիրթ երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ Թուրքիան դեռևս չի ենթարկվել պատասխանատվության հայերի դեմ կատարված գործողություններ համար, գրում է Ermenihaber.am-ը:
Օմիրուն ընգծել է, որ չճանաչել Հայոց ցեղասպանությունը և անպատիժ թողնել մեղսագործներին, կնշանակի այդ տեսակ հանցագործությունների կրկնության վտանգ ստեղծել:
Ըստ թուրքական «Ահաբեր» լրատվակայքի` Կիպրոսի խորհրդարանի նախագահը բացման խոսքով ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:
Օմիրուն մասնավորապես ասել էր, որ Կիպրոսի խորհրդարանն առաջինն է Եվրոպայում, որը ճանաչել է նախ Հայոց ցեղասպանությունը, ապա ապրիլի 24-ը հռչակել, որպես Հայոց ցեղասպանության համազգային հիշատակման օր: Այնուհետեև նա հավելել է, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ցեղասպանությունը մերժումը քրեականացման օրինագիծը: