24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պետք է պարտադրել նրան»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը «Ժառանգության» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հայկական կողմը պետք է նախաձեռնի ու Ցեղասպանություններ տեսած ժողովուրդների հետ Թուրքիայի դեմ պայքարի մեկ ճակատով: Ըստ նրա՝ բոլոր դիվանագիտական հարցերում ցեղասպան եղած ժողովուրդները, այդ թվում նաև հայերը Թուրքիայի հետ պարտվում […]

Կուրծք չծեծել ու ամենախելացի չերևալ

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը պատգամավորների ելույթներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգտվելով նիստը վարողի իրավունքից նկատեց.  «ԱԺ ցանկացած փաստաթուղթ, որը քվերակությամբ է ընդունվում, օրենք է: Առաջարկությունները յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է խմբակցության ներսում քննարկել, առավել ևս մենք բացասելու որևէ բան չունենք, այս ամբողջ տրամաբանությունը կապված […]

«Հենց այդ քաղաքականության արդյունքն է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի խոսքով՝ վտանգավոր երանգներ կան առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածում, որտեղ անդրադարձ է կատարվում ցեղասպանության համահայկական հռչակագրին: Այս մասին նա նշեց այսօր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը: Գեղամյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը կողմ է հայ-թուքրական բարեկամությունների հաստատմանը, սահմանը բացելուն, […]

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է ուղղագրական սխալներ անել

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագծում Օսմանյան բառը գրել փոքրատառ: «Սա պատմական կարևորագույն փաստաթուղթ է լինելու, առաջարկս վերաբերում է Օսմանյան բառին. ես առաջարկում եմ այն նախագծում փոքրատառ գրել: Սա լինելու է վերաբերմունք, որ մենք այդ չարիքի, չարագործների ու տականքների կայսրությունը […]

Ծառուկյանից, «բանդիտիզմից» ու «առնեռավազքից »

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե Գյումրին «բանդիտական քաղաք է»: «Նախքան վերջին դեպքերն էլ մայրաքաղաքում էին նման դեպքեր եղել, դրանք դեպքեր են, որ ամբողջ հանրապետությունով մեկ լինում են, սպանություններ, և Գյումրուն բանդիտական անվանում տալը սխալ եմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Պատգամավորն, իհարկե, ցավալի է […]

Դուք լիարժեք անկեղծ չեք. Փոստանջյանը՝ Շարմազանովին

«Դուք լիարժեք անկեղծ չեք, երբ ասում եք, թե չորս տարի եք աշխատել այս նախագծի վրա, ճիշտ կլինի պարզաբանումներ ներկայացնեիք, որ այսպիսի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն է ժամանակին ներկայացրել, այն ժամանակ ՀՀԿ-ն ընդհանրապես դեմ էր, և մի քանի անգամ դեմ քվեարկեցիք»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը […]

Կնսեմացնի՞ Սահմանադրությունը

Բաց նամակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին Հարգելի պարոն Ռուստամյան Ինձ համար անմոռանալի է դարձել այն օրը, երբ ՀՀ նախագահական ընտրություններում Դուք Աղվան Վարդանյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ այցելեցիք ինձ հացադուլի ընթացքում։ Ես պարտավորված եմ զգում այս հրապարակային դիմումով սեւեռել Ձեր ուշադրությունը դաշնակցական ընկեր Արթուր Աղաբեկյանի՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու մասնակցելու […]

Ի՞նչն է խանգարում միանշանակ ընդունելի հայտարարության տեքստ մշակել. Զոհրաբյանը՝ Շարմազանովին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն  «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց, թե ինչու եզդիների ցեղասպանության հարցը չի ներառվել նախագծում: «Պարո՛ն Շարմազանով, ես իհարկե այդպես մանրամասնորեն չեն տիրապետում Էնվերի և գերմանական ռազմական կցորդի խոսակցության դետալներին, բայց հարցադրումներ ունեմ. գիտեմ, […]

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես է հայ զինվորը հանձնվում /վիդեո/

Ադրբեջանական Anspress.com-ը տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել հրապարակել հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի գերեվարումից: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Ինչու եզդիների ցեղասպանությունը չի ընդգրկվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովից, թե նպատակահարմար չի համարում անդրադարձ կատարել Լուանդայի, Կամբոջայի, Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանություններին: Նա նաև հարցրեց՝ կարիք կա, որ անդրադառնան երկրորդ աշխարհամարտի օրոք հրեաների ցեղասպանությանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի