28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չե՞ք բերում». Փոստանջյանը վիրավորեց

Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին, որով Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ:

Նույն խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը համաձայն չէր սրա հետ. «Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ ո՞նց են նման մտքեր հավաքվում, ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չե՞ք բերում, որ ընդունենք, ո՞նց ենք հիմնավորում, որ հայտարարություն ընդունենք ուրիշի գրված տեքստը»,-ասաց նա՝ առաջարկելով մյուս անգամ էլ Սուրբ գիրքը բերել, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի:

 Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, որ այս տարի Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցն է, և ողջունելի կլինի, որ ողջ հայության կողմից ընդունված հռաչակագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից: «Եթե զուգահեռներ եք անում «Մահվան տեսիլ»-ի հետ, կարող եմ ասել, որ Ձեր տրամաբանության ներքո է»,-ասաց նա:

Փոստանջյանը համաձայնեց՝ ժամանակն է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն լինի, ոչ թե լինի ՀՀՇ-ական դոկտրինը, որը ազգային շահերի դեմ է: Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց որևէ կուսակցության չվիրավորել. Նման կոչով հանդես եկավ նաև հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: 

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց՝ ԱԺ-ն եթե ընդունի այս հայտարարությունը, դրանով ի՞նչ լավ գործ կանի, քանի որ Փոստանջյանի ներկայացրած հիմնավորումներն այդ հարցին պատասխան չեն տալիս: Փոստանջյանն արաձագանքեց, որ 1989 թվականից ի վեր ՀՀ-ի արտաքին դիվանագիտության մեջ չի եղել փաստաթուղթ, որը հստակ դիրքորոշումներ ունենա.

Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ հռչակագրի տեքստը արտաքին քաղաքականության հետ նույնականացնելը հնարավոր է միայն մեծամասնության դրական քվեարկության արդյունքում և շեշտեց, որ նման հայտարարություն ներկայացնելուց առաջ պետք էր խորհրդակցել քաղաքական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ