24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5 օրից ադրբեջանական բանակի 50 տոկոսը ջախջախվելու է» /վիդեո/

Սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանի կարծիքով՝ հակառակորդի անհաջող դիվերսիոն փորձերը պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար իրենց զինվորը արժեք չունի: Այդ մասին այսօր նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: «Եթե մենք զոհեր ենք տալիս, ու մեր հայրենակիցները կարծիք են հայտնում, որ մենք թույլ ենք, ապա ես էլ կասեմ, որ իրենք հավ են, որ […]

Թերուս … մի քանի կուսակցություն փոխածներ. բախվեցին Սամվել Ֆարմանյանն ու Զարուհի Փոստանջյանը

«Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագծի քննարկմանը ԱԺ-ում կրքերը թեժացան. բախվեցին նախագծի հեղինակ «Ժառանգական»  Զարուհի Փոստանջյանն ու «Հանրապետական» Սամվել Ֆարմանյանը: Փոստանջյանը դժգոհեց, թե մի քանի կուսակցություն փոխած Ֆարմանյանն իրեն անձնական վիրավորանքներ է հասցնում, Ֆարմանյանն էլ ներողություն խնդրեց, բայց հաստատեց՝ Փոստանջյանը թերուս է: «Ինձանից աջ նստած երկու երիտասարդ պատգամավորներ, որոնք փորձել են մի քանի անգամ անձնական […]

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»

Ազգային ժողովում քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի,Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի, Արագած Ախոյանի հեղինակած փաստաթուղթը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, – առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի […]

Մահացել է Սինգապուրի պատմության մեջ առաջին վարչապետը

Նախօրեին 91 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ինչի կապակցությամբ երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել, հայտնում է Ռիա նովոստին: Նշվում է, որ Լի Կուան Յուի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին, թաղման արարողությանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը։ Լի Կուան Յուն հայտնի […]

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայողի` ադրբեջանական կողմն անցնելու մասին լուրը, հայտնում է АПА գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ հավանաբար` «սա կապված է հայկական բանակում տիրող լարված իրավիճակի ու վախի հետ»: Հիշեցնենք, ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր  ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու մասին:

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կոչ արեցին Փոստանջյանին, բայց ապարդյուն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 կողմ 0 դեմ 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ ԲՀԿ անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի […]

ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարում:

Կոնգրեսականները պահանջում են ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին /վիդեո/

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սկսվում է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ նախատեսում են պահանջել գործադիրից բարձրացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության չափը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մանրամասները` Ամերիկայի ձայն-ի տեսանյութում:

Պուտինի չգալը անհասկանալի կլիներ. Նախագահի հարցազրույցը «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու Թուրքիայի նախագահ […]

«Մեղադրանքները սին են, իրենք էլ սին են» /վիդեո/

«Մեղադրանքները սին են, որովհետև իրենք էլ սին են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ արձագանքելով ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով քաղաքական ուժեը միայն նպաստում են իշխանությունների վերընտրվելուն: «Իրենք առաջարկներ չունեն, որովհետև որևէ փոփոխություն իրականում չեն ուզում, իրենք ունեն միայն մեկ խնդիր՝ անձերի երևալը հասարակության մեջ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի