13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նաղդալյանը՝ Ծառուկյանի փեսայից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նսիտը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ Նախագահի Չինաստան այցի մասին մանրամասներ և ներկուսակցական խնդիրներ: 

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակումը, նա պատասխանեց, թե այդտեղ որևէ արտառոց բան չկա, հերթական սովորական կադրային փոփոխությունն է:

Դիտարկմանը, թե հատկապես Ջրային տնտեությունում հաճախակի են ղեկավարի փոփոխությունները, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Որևէ պաշտոնյա որևէ պաշտոնում չի ծնվում և չի մեռնում, այստեղ որևէ խնդիր չկա: Ամեն ինչ պարզ ու թափանցիկ է»:

Խոսելով Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը քրեականանացնող բանաձևի ընդունումից՝ Նաղդալյանը նշեց, որ ողջունում են այն հատկապես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: Ինչ վերաբերում է մայիսին Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ապա ըստ Հերմինե Նաղդալյանի՝ դեռևս կա ժամանակ, ու իրենք առաջիկայում կհայտարարեն այդ մասին, բայց հիմա կարծում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկա կլինի այդ գագաթնաժողովին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ