18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ի իշխանություն ասվածը ես չեմ ճանաչել. Պալաչը՝ քաղաքապե՞տ. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո սահմանված ժամկետներում պետք է կազմակերպվի Աբովյանի քաղաքապետի ընտրությունը: Եվ եթե նախորդ տարիներին այս քաղաքում ընտրությունները նախապես կանխորոշված էին, քանի որ մարզը և հատկապես Աբովյան քաղաքը ԲՀԿ-ականացված էին, ապա այս դեպքում արդեն որոշակի ինտրիգ կա: ՀՀԿ-ն կփորձի վերջապես Աբովյանն իրենով անել՝ առաջադրելով իր թեկնածուին:

Շատ հավանական է, որ այդ թեկնածուներից մեկը կարող է լինել նաև «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով տևական ժամանակ է՝ հակասությունների մեջ է Ծառուկյանի հետ: Նշենք, որ Արթուր Հարությունյանի՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին խոսվում էր նաև 2012 թվականին քաղաքապետի ընտրությունների ժամանակ, սակայն ՀՀԿ-ն այդ ժամանակ որոշեց թեկնածու չառաջադրել Աբովյանում: Քաղաքապետի պաշտոնում առաջադրման և մի քանի այլ հարցերի շուրջ «Ժամանակը» զրուցել է Արթուր Հարությունյանի հետ, ով նշել է. 

«Շատ հնարավոր է, ոչ մի բան պետք չէ բացառել: Իսկ եթե առաջադրվեմ, ուրեմն հաստատ հաղթելու եմ»: Նա նաև նշել է. «Ես ճանաչում եմ մի իշխանություն, որը մեր երկրի նախագահն է ու մեր կառավարությունը: ԲՀԿ-ի իշխանություն ասվածը ես չեմ ճանաչել և չեմ ճանաչում: Նման բան չի եղել, չկա և հուսով եմ՝ չի էլ լինի»:

Զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ