11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Բարոյական պարտքն է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ Օսմանյան կայսրությունում եզդիների հետ կատարվածը ցեղասանություն ճանաչելու վերաբերյալ հանգամանալիորեն քննարկումներ են անհրաժեշտ: «Սակայն այն, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում եզդիների հետ, պետք է մինչև արիլի 24-ը գնահատական տան բոլոր քաղաքական ուժերը»,-ասաց պատգամավորն ու եզդիների հետ կատարվողն անվանեց անմարդկային վայրագություններ:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում կատարվածը փաստահավաք առաքելության անհրաժեշտություն ունի, բայց մինչև ապրիլի 24-ը մեր բարոյական պարտքն է տալ գնահատական ներկայումս կատարվող իրադարձություններին: Զոհրաբյանն առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իր մոտ հրավիրել քաղաքական ուժերին ու քննարկել:

Գալուստ Սահակյանը համամիտ էր, միաժամանակ նշեց, որ սրա վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովն արդեն  բավական լուրջ միջոցառումներ իրականացրել է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ