24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ […]

Կառավարության նիստին ձերբակալվել է ԱԻ նախարարը /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ ձերբակալվում  Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Բոչկովսկին: Հիշեցնենք, որ Բոչկովսկին ձերբակալվել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ` ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Ապրիլի 24-ին Օբաման կլինի՞ Երեւանում

Աշխարհի տարբեր երկրներից ապրիլի 24-ին Հայաստան կգան եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կմասնակցեն բազմաթիվ պատվիրակություններ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահների մամլո ծառայություններից արդեն հաստատել են, որ նախագահներն այդ օրը կլինեն Երեւանում: Մի շարք երկրներ եւս բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կներկայանան Հայաստանում: ԱՄՆ-ից, սակայն, դեռ որեւէ արձագանք չի եղել` ով է այդ օրը գալու հայաստան, ներկայացուցիչ լինելու է թե […]

Սա է, որ ակնարկում է նախագահը

«Սահմանային լարվածությունը վաղուց ի վեր գոյություն ունի , որը սկսվեց անցած տարվանից և գնալով չի թուլանում: Ես համարում եմ, որ պատերազմի վերսկսման մասին խոսում են մի քիչ ուշացած»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ մենք պատերազմի մեջ ենք, և եթե հաշվենք, թե քանի կորուստ ենք ունեցել հրադադարից մինչև հիմա, […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթները առաջարկում են չաշխատող լուծումներ . Հ. Նաղդալյան

   ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ,,Իրատես դե ֆակտո,,-ի կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին:     Ի՞նչ առաջարկներ, դիտողություններ ու լրացումներ կարող են լինել ՀՀ առաջին նախագահի ուղերձին և թե ինչո՞ւ է, իր գնահատականով, Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից տեղափոխվել ազգային […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով […]

Ինչպես է Շաբոյանը ձեռք բերել բնակարանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել: «Ես իրավունք եմ ունեցել՝ որպես գիտաշխատող: Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թվից, դոցենտ եմ և´ 15 տարի, […]

Հայաստանը և Չինաստանը համագործակցության զարգացման հռչակագիր են ստորագրել

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք […]

Չի բացառվում, որ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի. թուրքագետ

Այս տարի ամռանը Թուրքիայիում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ պատգամավորի մի շարք հայ թեկնածուներ կան: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արդեն 10 հայ թեկնածու կա, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի: «Թուրքիան նման կերպով փորձում է ցույց տալ, որ իրենց […]

Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին Հայաստան կգա

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-ին Հայաստան կժամանի` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է Asbarez-ը: Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը: Այստեղից հայտնել են, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կմեկնի` Կիպրոսի կառավարության աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի