19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Դե մի բան պետք է անենք … ». պատգամավորը Քարդաշյանին էքսկուրսիա կտանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դիմավորելու չի գնա, սակայն անպայման կառաջարկի ծանոթացնել պատմական հայրենիքին: Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ առաջարկելու է Քարդաշյանին այցելել նաև Ազգային Ժողով:

«Վեց օր այստեղ է լինելու, բա մի բան պետք է անել, որ զբաղվի»,-ասաց: ԱԺ-ում արդյոք Քիմը չի ձանձրանա. «Դե մի բան պետք է անենք չձանձրանա, թե չէ, որ ձանձրանա, մյուս անգամ չի գա, իսկ մեզ պետք է, որ մեր հայրենակիցները շուտ-շուտ գան իրենց հայրենիք»:

Ի դեպ, պատգամավորը բավական բարձր է գնահատում Քարդաշյանի այցը, որովհետև նրա ամեն խոսքը լսում է առնվազն 77 մլն մարդ: «Իսկ դա պետք է օգտագործել Ցեղասպանության ճանաչման գործում, Հայաստանը գովազդելու, Հայաստանի տուրիստական հնարավորությունների համար, ընդհանրպս մեր ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու համար: Սա շատ լավ խողովակ է»,-նկատեց պատգամավորը: Հարցին, թե ինքը Քարդաշյանի երկրպագուներից է, կատակեց. «Ես իրա՞, թե՞ ինքը իմ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ