02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Փաստաթուղթ հանցագործության մասին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հետաքրքրվեց հիմնական զեկուցող Վարդան Այվազյանից, թե չեն պատրաստվում դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Նախ պատգամավորն ասաց, որ փաստաթուղթը կարելի է բնորոշել որպես տարբեր հանցագործությունների մասին հաղորդում: Ըստ Մարուքյանի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր տեղում չի գտնվել, և «ՀայՌուսգազարդ»-ն, ինչ ներդրումներ ցանկացել է, դա էլ արել է, իսկ ներդրումներն էլ ուղղված չեն եղել կորուստների նվազմանը:

 Այվազյանն արձագանքեց, որ Գլխավոր դատախազություն դիմելու կարիք չկա, եզրակացությունն արդեն իսկ հրապարակային կերպով զեկուցվում է, և Գլխավոր դատախազությունը կարող է այն ուսումնասիրել և այն դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում: Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա պատգամավորն ասաց, որ այն գոյություն ունի, կատարել է իր աշխատանքներն իր լիազորությունների սահմաններում: Նա շեշտեց՝ գուցե թերացումներ են եղել, սակայն դրանք արդեն քննարկման հարցեր են: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ