14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ունենք այն, ինչ ունենք» /վիդեո/

ՄԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ հասարակության մեծամասնության համար այն, ինչ կա, ընդունելի չէ: «Մի հատվածը գտնում է, որ պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկել, ամբողջական իշխանափոխություն անել, այս մասին խոսվում է դեռ 93 թ-ից, բայց իրականություն չի դառնում, 93-ից մեծանում էր լարվածությունը ու հիմա գրեթե գագաթնակետին է հասել»,-այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց […]

«Տգեղ էր»

 Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանի խոսքով՝ միակ թեման, որի շուրջ վիճում էին եռյակի ներկայացուցիչներն ու իշխանությունները, սահմանադրական բարեփոխումներն էին: «Ասում էին՝ արժե՞ բարեփոխել, թե՞ ոչ, ովքեր դեմ էին շատ լուրջ կռվան ունեին, ԲՀԿ-ն իր դաշնակիցներով բավական լուրջ շարժում էր, ու թվում էր, թե նրանք կկարողանան կասեցնել բարեփոխումները»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: «Բայց փետրվարի 12-ին, […]

«Այն, ինչ նախագահը հիմնավորում էր, շատ գրագետ էր»

ՄԱԿ-ի քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Խաչատրյանը  երեկ մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը սահմանադրական բարեփոխումների անցկացման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանն ասաց, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն իրեն հրավիրել է, և ինքն էլ համաձայնել է: «Նախագահը հիմնավորեց, թե ինչու է ուզում, որ տեղի ունենան սահմանադրական բարեփոխումներ, որևէ նոր բան, քան մինչ այդ ասվել […]

«Նայում են, թե ինչ է ուզում նախագահը»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ շատ հետաքրքիր շրջան է հիմա, մեկ տարի է անցել մի շարժումից , որի սաղմերը դրվեցին նախորդ տարվա ձմռանը: «Ի նկատի ունեմ եռյակ, քառյակ, այդ գործընթացի սկիզբը: Ապրիլի երեքին վարչապետափոխություն եցավ, և  ընդդիմություն անկեղծ չէր հասարակության հետ, որ հայտարարում էր, որ […]

Սերգեյ Պոտապկին. Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումը Լատվիայի խորհրդարանում

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում  ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել  Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը: Լատվիա-Հայաստան բարեկամական  խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է,  որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հարցը  քննարկել Լատվիայի խորհրդարանում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Ուրուգվայում

Մարտի 11-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին`  ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը: Անդրադառնալով Եվրամիության և միջազգային […]

Ի՞նչ փոխվեց

«Դա Ուորլիքի տեսակետն է, և եթե մենք անդրադառնանք այն սկզբունքներին կամ խնդիրներին, որ առկա են բանակցային գործընթացում, չափանիշներից մեկը, որը ներգրավված է կամ պետք է հաշվի առնել կարգավորման գործընթացի մեջ, բնականաբար ԼՂՀ-ի կամ արցախահայության կարծիքը հաշվի առնելն է խնդրի լուծման ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքի […]

ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորեց երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը […]

«Սերժը քեֆս բերում է … »

Սոցցանցերում քննարկվում է օրվա ներքաղաքական օրակարգը`Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Օգտատեր Սյուզան Սիմոնյանը գրում է. «Խոսքը մեր մեջ, Սերժը քեֆս բերում է: Հերթով փչացրեց ընդդիմություն կոչվող կեղծիքին ու նաև քրեական հեղինակություններին: Հանճարեղ էր»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի